Ինչպե՞ս ստիպել, որ տղամարդը սիրահարվի քեզ. 15 խորհուրդ հոգեբաններից

Տղամարդուն իրենց սիրահարեցնելու փուլում շատ կանայք մեկ կոպտագույն սխալ են գործում. նրանք չափազանց շատ են ձգտում նվաճել նրան:

Բայց նրան դա պետք չէ: Նրան պետք է քո մեջ տեսնել հետաքրքիր, ինքնավստահ կնոջ: Իսկ հմայելու գաղտնիքը քո մարմնի լեզվի, հումորի զգացման, քո հայացքների մեջ է:

1. Հաճելի եղիր ու հաճախ ժպտա

Տղամարդկանց գրավելու ոսկե կանոնը պոզիտիվ լինելն ու կյանքը սիրելն է: Դա նշանակում է հաճախ ժպտալ, բայց անկեղծ, վայելել կյանքն ու քո տղամարդու հետ եղած ժամանակը:

2. Թույլ տուր, որ նա կարոտի քեզ

Որքան էլ որ դու ցանկանաս, պետք չէ միշտ մատչելի լինել նրա համար, երբ նա առաջարկում է հանդիպել: Հատկապես դա վերաբերում է հարաբերությունների սկզբին: Նրան հնարավորություն տուր կարոտել քեզ, և նա ավելի շատ կցանկանա քեզ: Այդ ժամանակ նա ավելի շատ կգնահատի քեզ հետ անցկացրած ժամանակը: Նա քեզ այդ ժամանակ կապացուցի, որ արժանի է քո ժամանակի ավելի մեծ հատվածին:

3. Իրական եղիր

Եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս, ու մի մտածիր այն մասին, թե ինչ տպավորություն կգործես, ինչ կմտածեն ուրիշները քո մասին: Եթե դու նրանց ցույց տաս քո բացառիկ որակները, այդ թվում՝ նաև թերությունները, նա կհասկանա, որ դու չես վախենում լինել այն մարդը, ով իրականում կաս:

4. Նրան հաճոյախոսություններ արա ու հիացիր նրա տղամարդկային որակներով

Տղամարդն ուզում է իրեն ցանկալի զգալ: Նա նույնպես ուզում է հաճոյախոսություններ լսել: Ուրեմն՝ երես տուր նրան: Նա պետք է զգա, որ պետք է քեզ, որ դու նրան ցանկանում ես:

5. Վստահ եղիր, այդ թվում՝ նաև քո սկզբունքների և չափորոշիչների հարցում

Հավատա նրան, որ դու կարող ես հասնել այն ամենին, ինչին որ ուզում ես: Մի հաշտվիր քո նկատմամբ վատ վերաբերմունքի հետ, մի աշխատիր բոլորին ամեն ինչում գոհացնել:

Նրանից պահանջիր հարգել քո վերջնական որոշումները, որ նա չփորձի անգամ քեզ ստիպել վերանայել դրանք:
Եվ հիշիր, տղամարդն ուզում է այն կնոջը, ով գիտի, թե ինչ է ուզում:

6. Մի մոռացիր քո սեփական կյանքի մասին

Տղամարդն ուզում է իմանալ, որ քո կյանքը պտտվում է միայն նրա շուրջ: Տղամարդիկ խելագարվում են այն կանանց համար, ովքեր իրենց հոբբին, ընկերական խումբը, նպատակներն ունեն: Քո աչքերի միջի կրակը, կյանքի հանդեպ կիրքը, և նրանք արդեն սիրահարվում են քեզ:

Երբ տղամարդը տեսնում է, որ դու չես վախենում միայնակ լինել, նա գիտակցում է, թե որքան ուժեղ կին ես դու:

7. Գրավիչ հագնվիր

Խնդիրը մանրուքների ու դետալների մեջ է. քո հագուստի կամ շրթներկի գույնը, հագուստի կտորը և այլն: Լավ են ազդում տղամարդու վրա մետաքսը, կարմիր, սև և կանաչ գույները:

Հագուստի ձևվածքը պետք է շահեկանորեն ընդգծի քո կառուցվածքը: Եվ կարևոր չէ, թե դու ինչ քաշ ունես ու որքան ավելորդ կիլոգրամներ: Գլխավորն այն է, որ ակցենտները ճիշտ դնես:

Դու պետք է ինքնավստահ լինես:

8. Մի քիչ հանելուկային եղիր

Տղամարդը սիրահարվում է կնոջ բացակայությամբ: Նա պետք է քո մասին մտածի, իսկ դրա համար դու ինչ-որ բան պետք է թողնես հետոյի համար: Երբեք բոլոր խաղաքարտերդ մի բացիր: Դա վերաբերում է, այդ թվում, նաև քո սոցցանցերին: Որքան քիչ դու այնտեղ լուսաբանես քո ամենօրյա կյանքը, այնքան տղամարդը շատ առիթներ կունենա մտածել այն մասին, թե դու որտեղ ու ում հետ ես այս պահին:

9. Նրա հետ տեսողական կոնտակտ պահպանիր

Նայիր նրա աչքերի մեջ, երբ նա քեզ ինչ-որ բան է պատմում: Դա նրան խնդրի մեջ քո ներգրավվածության զգացողությունը կտա: Դա ցույց է տալիս քո ինքնավստահությունը:

10. Ցույց տուր քո տաղանդներն ու հմտությունները

Ցույց տուր նրան այն, ինչում դու լավն ես, ու դու կգրավես նրա սիրտը՝ խիստ տպավորելով նրան: Միայն թե գլուխդ մի գովիր, այլապես դա բոլորովին այլ էֆեկտ կունենա:

11. Նրա հետ մի համաձայնիր ամեն ինչում

Տղամարդկանց նույնիսկ դուր է գալիս, երբ կինը նրանց հետ վիճում է: Նրա հետ խոսիր ինչպես լավագույն ընկերոջդ հետ: Մի վախեցիր ասել այն, ինչ մտածում ես: Եթե նա արժանի տղամարդ է, ապա կհարգի քո կարծիքը:

12. Նրան հասկացնել տուր, թե ինչ ես մտածում իր մասին

Քեզ ծանո՞թ է հաճելի գրգռվածության ու հաճույքի զգացումը, երբ դու տուն ես գալիս առաջին ժամադրությունից հետո, պառկում ես անկողնուդ մեջ ու պարզապես չես կարողանում քնել, քանի որ ոչ մի կերպ չես դադարում մտածել նրա մասին:

Դու պետք է ոչ միայն նրան ստիպես մտածել քո մասին, այլև նրան հասկացնես, որ դու նույնպես մտածում ես իր մասին: Միայն չափը չանցնես: Դա կարող է լինել մեկ հաղորդագրություն այն մասին, թե ինչ-որ բան իրեն քո մասին է հիշեցրել, կամ պարզապես բառեր այն մասին, թե որքան ես դու նրան կարոտել:

13. Նրան թույլ տուր ծիծաղեցնել քեզ

Եթե նա կատակում է, նրան ցույց տուր, որ դու հասկացել ես կատակը: Ծիծաղիր: Իսկ եթե դու դեռ կարողանում ես ծիծաղեցնել նրան, նա նվաճված կլինի:

14. Լսիր, երբ նա խոսում է

Երբ տղամարդը զգում է, որ իրեն հասկանում ու լսում են, նա քեզ ավելի մոտ է դառնում: Դա նրան շոյում է: Ինչի մասին էլ որ նա խոսի, երբ դու նրան ուշադիր լսում ես, նա իրեն սուպերհերոս է զգում: Տղամարդիկ ուզում են, որ իրենց գովեն իրենց նվաճումների համար, և լավագույն արձագանքը քո հետաքրքրասիրությունն է:

15. Համբերատար եղիր

Երբեմն մենք կարող ենք այնքան հուսահատ լինել, որ մոռանում ենք համբերության մասին: Մենք մոռանում ենք, որ հարաբերությունները կառուցվում են վստահության ու ջանքերի վրա: Սկզբում դուք պետք է լավագույն ընկերներ դառնաք: Տղամարդը կխելագարվի քեզ համար, երբ հասկանա, որ կարող է քեզ վրա հույս դնել, քեզ պատմել այն ամենը, ինչ ուզի, և որ դու նրան իր համար տարածք ես տալիս:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...