Կապիկը մահից առաջ «մարդու նման» հրաժեշտ է տվել կենսաբանին, որի հետ ծանոթ էր 40 տարի

Մամա անունով շիմպանզեն ապրել է Նիդերլանդների արքայական կենդանաբանական այգում 59 տարի: Նա շիմպանզեների կառուցած մայրիշխանական համակարգում առաջնորդ էր: Կյանքի վերջին օրերին Մաման հրաժարվում էր ուտելիքիցև ողջ ընթացքում պառկած էր:

Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ նրան չայցելե հին ընկերը՝ Ուտրեխտի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր Յան Վան Հոֆը, ով Մամային գիտեր 1972 թվականից: Իմանալով, թե ինչ վիճակում է գտնվում կապիկը, նա թողել էր իր գործերը և այցելել նրան՝ հրաժեշտ տալու:

Մաման անմիջապես չի ճանաչել պրոֆեսորին, սակայն երբ հասկացել է, թե ով է իր դիմաց կանգնած, աչքերը փայլել են երջանկությունից: Շիմպանզեն ժպտացել է, ողջ ընթացքում շոյել ընկերոջ դեմքը և գրկել նրան:

Կենդանաբանական այգու աշխատակիցներն ապշած էին՝ տեսնելով, թե որքան խորը զգացմունքներ է տածում կապիկը: Նրա ուրախությունն անկեղծ ու հուզիչ էր. նման կերպ կարելի է բաժանվել միայն ամենամոտ ընկերներից:

Մեկ շաբաթ անց Մաման մահացավ: Ֆրանս դե Վաալը՝ շիմպանզեի հետ աշխատող գիտնականը, Մամային անվանել է «բացարձակ ուժեղ և խիզախ անհատականություն»: Ըստ նրա՝ այդ շիմպանզեի հետ ոչ ոք չէր կարող համեմատվել: Նա զարմանալի կերպով կարողանում էր լուծել կենդանախմբում առաջացած խնդիրները և նրանց շրջանում մեծ հեղինակություն էր վայելում: «Մենք շատ կկարոտենք նրան, հատկապես ՝ ես: Ես հազվադեպ եմ հանդիպում նման հրաշալի անհատականությունների՝ ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց շրջանում», — ավելացրել է գիտնականը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...