9 սովորություն, որոնք վնասում են մեր աչքերին

Ներկայացնում ենք 9 սովորություն, որոնք վնասում են մեր աչքերին:

1. Քնելուց առաջ կոնտակտային լինզաները պարտադիր հանեք

Ակնաբույժները պնդում են, որ եղջերաթաղանթի խոցի առաջացման ռիսկը մարդկանց դեպքում, ովքեր լինզաներ են կրում՝ չհանելով, 10-15 անգամ մեծ է, քան միայն ցերեկը կրողների դեպքում:

2. Աչքերին մի դիպեք և մի տրորեք

Զգուշությամբ քորեք աչքը՝ կոպը փակելով և աչքի միայն արտաքին մասին հպվելով: Մի դիպեք լորձաթաղանթին՝ դրա վրա միկրոբների ընկնելուց խուսափելու համար:

3. Տեսողությունն առնվազն տարեկան մեկ անգամ ստուգեք

4. Գաջետներից օգտվելիս մի մոռացեք ընդմիջումներ անել

Խորհուրդ է տրվում 20 րոպեն մեկ հայացքը հեռացնել էկրանից առնվազն 20 վայրկյանով: Հեռուն նայեք կենտրոնացեք որևէ բանի վրա, մի մոռացեք թարթել:

9 սովորություն, որոնք վնասում են մեր աչքերին

5. Մատիտը կոպերի ներսի մասում մի քսեք

Ավելի լավ է՝ փափուկ մատիտ օգտագործել, բայց դա էլ խորհուրդ չի տրվում կոպի ներսի մասում քսել:

9 սովորություն, որոնք վնասում են մեր աչքերին

6. Միշտ դիմահարդարումը մաքրեք քնելուց առաջ

Կոսմետիկայի մնացորդները կարող են խցանել արցունքագեղձերը, ինչը կաող է բորբոքում առաջացնել:

9 սովորություն, որոնք վնասում են մեր աչքերին

7. Ժամկետանց լուծույթ, լինզաներ և կաթիլներ մի օգտագործեք

Պետք է վստահ լինեք, որ այդ միջոցների պիտանելիության ժամկետը սպառված չէ, նպատակին կծառայեն:

8. Մի չարաշահեք աչքերի կարմրության և հոգնածության վերացման կաթիլները

Դրանք նախատեսված են միայն խնդրի ժամանակավոր վերացման համար: Դրանք պարունակում են կոնսերվանտներ և քիմիական նյութեր, որոնք հետագայում կարող են վատացնել վիճակը:

9. Արևային ակնոցը մի անտեսեք

Աչքերն արեգակնային ճառագայթներից չպաշտպանելու դեպքում հնարավոր է լուրջ խնդիրների բախվել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...