Տորթ «Պրահա»․ խտացրած կաթով շոկոլադային բիսկվիթ

«Պրահա» տորթը քաղցրակերների ամենասիրելի տորթերից է։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 140 գր․ կարագ
  • 40 գր․ նուշի ալյուր
  • 140 գր․ ցորենի ալյուր
  • 100 գր․ շաքարավազ
  • 6 ձու
  • 80 մլ սերուցք
  • 30 գր․ կակաո
  • 8 գր․ փխրեցուցիչ
  • 100 գր․ սև շոկոլադ
  • 1 պտղունց աղ

Տորթ «Պրահա»․ խտացրած կաթով շոկոլադային բիսկվիթ

Կրեմի համար

  • 3 դեղնուց
  • 120 գր․ խտացրած կաթ
  • 20 գր․ կակաո
  • 200 գր․ կարագ
  • 1 պտղունց աղ

Խմորը թրջելու համար

  • 150 մլ ջուր
  • 75 գր․ շաքարավազ
  • 20 մլ ռոմ

Ջնարակի համար

  • 100 գրամ սև շոկոլադ
  • 10 գր․ բուսայուղ
  • 70 գր․ծիրանի ջեմ

Պատրաստման եղանակը

1. Բիսկվիթ պատրաստելու համար խառնեք բոլոր չոր բաղադրիչները բացի շաքարավազից։ Շաքարավազաը հարիչով խառնեք փափկած կարագի հետ, այնքան, որ սպիտակի։

Տորթ «Պրահա»․ խտացրած կաթով շոկոլադային բիսկվիթ

2. Հարած կարագին ավելացրեք երեք ձուն, լավ հարեք, այնուհետև ավելացրեք սերուցքն ու էլի հարեք։

Տորթ «Պրահա»․ խտացրած կաթով շոկոլադային բիսկվիթ

3. Այս զանգվածի մեջ մաղեք չոր բաղադրիչները։

Տորթ «Պրահա»․ խտացրած կաթով շոկոլադային բիսկվիթ

4. Հալեցրեք սև շոկոլադը ջրային բաղնիքի վրա, սառելուց հետո ավելացրեք խմորին։

Տորթ «Պրահա»․ խտացրած կաթով շոկոլադային բիսկվիթ

5. 19 սմ տրամագծով ձևամանի մեջ յուղաթուղթ փռեք, լցրեք խմորը և թխեք 170 աստիճան տաքացված ջեռոցում 50-60 րոպե։

Տորթ «Պրահա»․ խտացրած կաթով շոկոլադային բիսկվիթ

6. Այդ ընթացքում թասի մեջ խառնեք ջուրը, շաքարավազն ու ռոմը։ Եռացրեք և եռալուց 4 րոպե հետո հանեք կրակից։

Տորթ «Պրահա»․ խտացրած կաթով շոկոլադային բիսկվիթ

7. Բիսկվիթը ստուգեք ատամի չոփիկով, եթե պատրաստ է, հանեք և թողեք սառչի։ Հանեք ձևամանի միջից։ Որպեսզի բիսկվիթը չչորանա, այն պոլիէթիլենի մեջ դրեք և գլխիվայր շրջեք, որ հարթ լինի։ Այդպես թողեք մի երկու ժամ։

Տորթ «Պրահա»․ խտացրած կաթով շոկոլադային բիսկվիթ

8. Կաթսայի մեջ լցրեք դեղնուցները, կակաոն, խտացրած կաթը, աղը։ Լավ խառնեք և դրեք միջին կրակին 2-3 րոպե։

Տորթ «Պրահա»․ խտացրած կաթով շոկոլադային բիսկվիթ

9. Երբ շոկոլադային զանգվածը կսառչի, փափկած կարագը հարեք մինչև կսպիտակի և խառնեք երկու զանգվածները։

Տորթ «Պրահա»․ խտացրած կաթով շոկոլադային բիսկվիթ

10. Բիսկվիթը 3 հավասար մասի բաժանեք։ Առաջին շերտը թրջեք ռոմով խառնուրդով և կրեմը քսեք։ Դրեք երկրորդ շերտը և նույնը կրկնեք։ Վերևից դրեք երրորդ շերտը և ծիրանի ջեմ քսեք

Տորթ «Պրահա»․ խտացրած կաթով շոկոլադային բիսկվիթ

11. Տորթը կրեմով հավասարեցրեք և դրեք 3 ժամով սառնարանը։

12. Տորթը կողքերից զարդարեք խմորի մնացած փշուրներով և խտացրած կաթով։ Հալած շոկոլադը բուսայուղի հետ խառնեք և լցրեք տորթի վրա։ Եթե կրեմ է ավելացել, կարող եք ձեր ցանկությամբ կողքերից նաև կրեմով զարդարել։

Տորթ «Պրահա»․ խտացրած կաթով շոկոլադային բիսկվիթ

Загрузка ...