Կիտրոնները, բացի վիտամին C-ով հարուստ լինելուց, նաև նպաստում են նիհարելուն և հենց այս պատճառով էլ դրանց հիման վրա ստեղծվել է մի դիետա, որը ապշեցնում է իր արդյունավետությամբ:
Այս դիետայի շնորհիվ կարելի է հեշտությամբ և շատ կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Սակայն հարկ է նշել, որ սա բավական խիստ դիետա է, ուստի դրա տևողությունը չպետք է գերազանցի 5 օրը, քանի որ կարող են առաջանալ կողմնակի բարդություններ:
Կիտրոնով դիետան կարելի է կրկնել միայն կես տարի անց:
Բացի այդ, կիտրոնները նաև հիանալի միջոց են օրգանիզմի դետոքսիկացիայի համար և օժտված են հակաբորբոքային հատկություններով:
Այս դիետայի հիմնական բաղադրիչը կիտրոնն է, սակայն աստիճանաբար ավելացվում են նաև այլ մթերքներ:
Դիետայի սխեման
Երկուշաբթի
Ամբողջ օրվա ընթացքում հարկավոր է խմել ջրում լուծված կիտրոնի հյութ: Եթե այս ընպելիքը շատ թթու է այդպես խմելու համար, կարելի է մի քիչ քաղցրացնել այն մեղրախոտով (ստեվիա) և ոչ մի դեպքում շաքարավազով կամ որևէ ուրիշ քաղցրացուցիչով:
Ճաշին ու ընթրիքին կարելի է ուտել խաշած բանջարեղեն՝ ճակնդեղ, սպանախ, գազար, դդում, դդմիկ և այլն, սակայն ոչ մի դեպքում չի կարելի ուտել կարտոֆիլ:
Երեքշաբթի
- Նախաճաշին և կեսօրից հետո թեթև նախաճաշիկին.
- Կիտրոնով թեյ (կարելի է քաղցրացնել մեղրախոտով)
- Կեսօրին և երեկոյան կարելի է ուտել նարինջ, թուրինջ կամ պոմելո:
Ճաշին
- 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
- Գազարով, լոլիկով ու կոտեմով աղցանի մեծ բաժին,
- 2 կտոր արքայախնձոր:
Ընթրիքին
- 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
- Մեկ հատ խաշած ձու և խաշած շագանակագույն բրնձի միջնին բաժին,
- Տանձ:
Չորեքշաբթի
- Նախաճաշին և կեսօրից հետո թեթև նախաճաշիկին.
- Կիտրոնով թեյ (կարելի է քաղցրացնել մեղրախոտով),
- Կեսօրին և երեկոյան կարելի է ուտել նարինջ, թուրինջ կամ պոմելո:
Ճաշին
- 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
- Գրիլի վրա պատրաստված հավի կրծքամիս կիտրոնով,
- Լոլիկ (կարելի է կտրատել և ավելացնել մի փոքր աղ և ձիթայուղ),
- Խնձոր:
Ընթրիքին
- 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
- Մի բաժին դդմի խյուս,
- Հազարի թերթիկներով ու լոլիկով աղցան,
- 10-15 հատ ելակ:
Հինգշաբթի
- Նախաճաշին և կեսօրից հետո թեթև նախաճաշիկին.
- Կիտրոնով թեյ (կարելի է քաղցրացնել մեղրախոտով),
- Կեսօրին և երեկոյան կարելի է ուտել նարինջ, թուրինջ կամ պոմելո:
Ճաշին
- 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
- Գրիլի վրա պատրաստված ձուկ կիտրոնով,
- Սմբուկով աղցան,
- 2 կտոր արքայախնձոր:
Ընթրիքին
- 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
- Բրնձով ու պանրով լցոնած դդմիկ,
- Գազարի խյուս,
- Տանձ:
Ուրբաթ
- Նախաճաշին և կեսօրից հետո թեթև նախաճաշիկին.
- Կիտրոնով թեյ (կարելի է քաղցրացնել մեղրախոտով),
- Կեսօրին և երեկոյան կարելի է ուտել նարինջ, թուրինջ կամ պոմելո:
Ճաշին
- 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
- Մի բաժին տավարի միս,
- Լոլիկով, վարունգով ու հազարի թերթիկներով աղցան
- Խնձոր:
Ընթրիքին
- 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
- Մի բաժին ջեռոցում եփված ճուտ (առանց կաշվի),
- Սպանախ,
- 2 կտոր սեխ:
Այս դիետայի ընթացքում ցանկացած ժամանակ կարելի է խմել տաք ջրում լուծված կիտրոնի հյութ: Օրվա ընթացքում կարելի է օգտագործել 6-8 բաժակ «կիտրոնի ջուր»: Բացի այդ, լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է խստորեն հետևել դիետայի բոլոր կանոններին:
Հարկ է նաև նշել, որ այս դիետայի հետ մեկտեղ հարկավոր է փոխել նաև սովորությունները և սկսել կատարել ֆիզիկական վարժություններ և օրական գոնե 30 րեպո տրամադրել մաքուր օդին զբոսնելուն:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: