Ինչ խնդիրներ կարող է առաջացնել եղունգներ կրծելը

Ամերիկացի փորձագետները պատմել են այն մասին, թե ինչու է այս սովորությունը վտանգավոր ու ինչ խնդիրներ կարող է առաջացնել՝ եղունգների արտաքին տեսքի վատացումից բացի:

1. Ստամոքսի խնդիրներ

Մեր եղունգների տակ օրվա ընթացքում հավաքվում են մեծ քանակության վնասակար միկրոօրգանիզմներ, որոնք երկար ժամանակ կարող են պահպանել իրեն կենսունակությունը: Այսպիսով եղունգը կրծող մարդը, ինքն էլ չնկատելով, մեծ քանակության վիրուսներ ու բակտերիաներ է կուլ տալիս, որոնք հայտնվելով ստամոքսում ու աղիներում, կարող են մի շարք ինֆեկցիոն հիվանդություններ ու առողջական այլ խնդիրներ առաջացնել

2. Եղունգների ինֆեկցիա

Եղունգներ կրծելը իդեալական մուտք է ապահովում ինֆեկցիաների համար: Ատամներով մարդն իրեն միկրովնասվածքներ է պատճառում, վնասելով եղունգների շուրջեւ մաշկը, որտեղից էլ հենց ներթափանցում են ինֆեկցիաները: Այդ ձեւով վնասված եղունգները խոցելի են՝ օրինակ սնկային ինֆեկցիաների հանդեպ:

3. Եղունգի բնի ոչնչացում

Եղունգի բունը համարվում է ձեռքերի ու եղունգների արտաքին գրավչության ցուցանիշներից մեկը ու դա հատկապես արդարացի է կանանց վերաբերյալ: Կրծած եղունգները դժվար թե որեւէ մեկին դուր գան:

Մասնագետները հիշեցնում են, որ եղունգ կրծելու սովորությունը շատ կայուն է ու դրանից բարդ է ազատվել, նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Ահա թե ինչու ոչ մի ամոթալի բան չկա հոգեբանին դիմելու ու այդ հարցում մասնագիտական օգնություն ստանալու հարցում:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...