Համաձայն Կենդանակերպի նշանի՝ ինչ է կարման պատրաստել Ձեզ 2020 թվականին

Կարման ունակ է ինչպես առաջ տանել մեզ, այնպես էլ քանդել այն ամենը, հանուն ինչի մենք ծախսում ենք մեր ուժերն ու էներգիան:

Հիմնվելով յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի ներկայացուցչի անձնական բնավորության գծերի վրա, փորձագետները կարող են որակյալ կանխատեսում անել, թե հավանականորեն ինչ է Ձեզ սպասվում 2020 թվականին: Իհարկե յուրաքանչյուր օրենքի համար գոյություն ունի բացառություն, բայց այս կանխատեսումը, համենային դեպս, պատկերացում կտա Ձեզ այն մասին, թե ինչ պետք է սպասեք:

Խոյ

Դուք հաճելիորեն կզարմանաք, հայտնաբերելով, որ հաջորդ տարի կարման կաշխատի ի օգուտ Ձեզ: Տարվա սկզբին դուք կհայտնաբերեք, որ գտնվում ենք հանգստի վիճակում, ինչը հիմք կդառնա ամբողջ հաջորդ տարվա համար: Դա հրաշալի ժամանակ կլինի Ձեզ համար ինքնավերլուծության և անձնային աճի համար, քանի որ չեք զգա Ձեզ մոլորված կյանքի քաոսում: Օգտվեք այդ հնարավորությունից Ձեզ և Ձեր կյանքը ավելի լավը դարձնելու համար:

Ցուլ

Չի կարելի ասել, որ 2020-ի առաջին կեսը շատ լավ բաներ կբերի Ձեզ, քանի որ դուք այն կսկսեք զուգընկերոջ հետ հարաբերություններում որոշակի պրոբլեմներով: Դա Ձեզ համար իսկական մարտահրավեր կդառնա, որը հաղթահարելը այդքան էլ հեշտ չի լինի: Այդպիսով Կարման դրդում է Ձեզ լուծել բոլոր չլուծված պրոբլեմները: Սակայն եթե դուք ծախսելով ժամանակ և ուժ, քանդեք այդ կծիկը՝ այդ ժամանակ լիովին կարող եք հուսալ, որ տարվա երկրորդ կեսին խաղաղությունն ու հավասարակշռությունը կրկին կվերադառնան Ձեր կյանք:

Երկվորյակներ

Դուք սովոր եք կյանքի ճանապարհով գնալ 100 կմ/ժ արագությամբ: Բայց հաջորդ տարի կարման պատրաստվում է Ձեզ կարևոր դասեր տալ: Հանկարծակի Ձեր կյանքը շուռ կգա և կփշրվի բազմաթիվ կտորների: Սկզբից այդ բոլոր հանգամանքները կստիպեն Ձեզ ճնշված զգալ, բայց թույլ չտաք այդ զգացմունքին կոտրել Ձեզ: Փոքրիկ քայլեր կատարելով մեկը մյուսի ետևից՝ դուք կկարողանաք հետզհետե, տարվա ընթացքում կրկին հավաքել Ձեզ:

Խեցգետին

Հրաշալի նորություն: Այն բոլոր ջանքերը, որ ներդնում եք Ձեզ շրջապատող մարդկանց վրա, նրանց հանդեպ դրսևորելով հոգատարություն՝ 2020 թվականին կփոխհատուցվի: Դա կլինի անհվանական լավատեսական և հաջողակ կյանքի շրջան, քանի որ կարման ամբողջովին կաշխատի Ձեզ համար: Բայց միևնույնն է աշխատեք շատ չթուլանալ: Եթե դուք սկսեք բոլոր հաջող դասավորված հանգամանքներն ընդունել այնպես, կարծես դա հենց այդպես էլ պետք է լիներ՝ կարման շատ արագ կփոխի վերաբերմունքը Ձեր հանդեպ՝ «պլյուսից» դեպի «մինուս»:

Առյուծ

Վերջին ժամանակներս դուք մի քանի կասկածելի որոշումներ եք ընդունել, այդ պատճառով ժամանակն է եկել վերադառնալ ճիշտ ճանապարհին: Տարվա սկզբին կարման կստիպի Ձեզ մի քանի իրադարձություններ ապրել, որոնք թույլ կտան Ձեզ գիտակցել, թե որքան չկարգավորված է Ձեր կյանքը: Դա փափուկ հիշեցում կլինի Ձեզ, որ պետք է հետևել էներգիային, որը տալիս եք աշխարհին: Պետք չէ շատ անհանգստանալ անհաջողությունների պատճառով, որոնց կբախվեք: Այդ պատճառով փորձեք գլուխը միշտ բարձր պահել և պահպանել կյանքի հանդեպ լավատեսական հայացքները: Եվ այդ ժամանակ կտեսնեք, թե ինչպես է կյանքը բառացիորեն Ձեր աչքի առաջ փոխվում դեպի լավը:

Կույս

Եկող տարվա սկզբին դուք ստիպված կլինեք տարբեր առիթներով ոչ մեկ անգամ ապրել բավական լուրջ անհանգստություններ, քանի որ կարմայի պլաններում Ձեզ Ձեր հարմարավետության սահմաններից հանելն է: Բայց գլուխը բարձր պահեք՝ այդ բոլոր իրադարձությունները կդառնան ոչ միայն պատիժ, այլ նաև մրցանակ, նույնիսկ եթե այդ առումով այլ կարծիք ունեք: Ինչո՞ւ: Դե որովհետև 2020-ին դուք հնարավորություն ունեք ստանալ այն ամենը, ինչի մասին երազել եք, բայց եթե չվախենաք հանուն դրա ռիսկի դիմել: Եվ այսպես, որքա՞ն շատ եք ցանկանում հասնել Ձեր նպատակներին:

Կշեռք

Տարվա ընթացքում դուք կարող եք բախվել որոշ դժվարությունների և խոչընդոտների հետ, բայց ընդհանուր առմամբ 2020-ին Ձեզ սպասվում է բավական բարենպաստ կանխատեսում, որը թույլ կտա կյանքի որոշակի կայունություն զգալ: Կայունությանը և հավասարակշռությանը հասնելը Ձեր վերջնանպատակն է և այդ պատճառով դուք Ձեզ երջանիկ կզգաք, չնայած շրջապատող մարդիկ թերահավատորեն կնայեն Ձեր ուրախությանը: Բայց չթողեք նրանց չարախոսություններին մթագնել Ձեր տոնը:

Կարիճ

Հավանաբար Ձեզ չի զարմացնի, որ կարման հաջորդ տարվա համար Ձեզ մի քանի դաս է պատրաստել: Վերջիվերջո դուք այն մարդը չեք, ով խաղում է կյանքի կանոններով, այդպես չէ՞: Այո, դուք կբախվեք որոշակի պրոբլեմների և դժվարությունների հետ, այդ պատճառով ամենակարևորը, որ պետք է անեք 2020-ին՝ կենտրոնանալ մտերիմների հետ լավ հարաբերություններ պահպանելու վրա: Նրանք կօգնեն Ձեզ հասնել այլ, ավելի լուսավոր կյանքի և շնորհիվ դրա Ձեր կապերը նրանց հետ ավելի կամրանան:

Աղեղնավոր

Կասկած չկա, որ 2019-ը Ձեզ համար բավական բարդ և լարված տարի էր, այդ պատճառով հաջորդ տարվա կանխատեսումը պետք է որ Ձեզ ուրախացնի: 2020-ը կդառնա Ձեզ համար հանգստության ժամանակաշրջան, որի ընթացքում դուք կտեսնեք թե ինչպես են Ձեր ջանքերը տալիս իրենց պտուղները: Ամեն հաջող ավարտված գործից հետո, դուք պետք է Ձեր առաջ նոր խնդիրներ դնեք, բայց դա պետք է լինեն իրական նպատակներ, որպեսզի ստիպված չլինեք չափից շուտ հանձնվել և հիասթափվել նախաձեռնությունից:

Այծեղջյուր

2020-ը կտա Ձեզ այնպիսի պետքական մղում, որը թույլ կտա ինքնավստահություն ձեռք բերել, իսկ դա էլ իր հերթին չափազանց լավ ազդեցություն կունենա հարաբերությունների վրա: Եթե դուք այժմ գտնվում եք երկարատև հարաբերությունների մեջ, նշանակում է ժամանակն է անցնել հաջորդ մակարդակին: Իսկ եթե դուք սկսեք տարին «միայնակ» կարգավիճակով՝ շարունակեք բաց պահել Ձեր սիրտը և այդ ժամանակ դուք իրական հնարավորություն կունենաք ավարտել այն Ձեզ համար հաճելի միությամբ:

Ջրհոս

Ենթարկվելով սեփական իմպուլսիվ բնույթին, դուք հաճախ եք հայտնվում տհաճ իրավիճակներում, այդ պատճառով կարման որոշել է Ձեզ մի քանի կարևոր դաս տալ: Հաջորդ տարի դուք ոչ մեկ անգամ անհարմարավետություն և անհանգստություն կզգաք, ինչը կարող է նույնիսկ մի փոքր ցավ պատճառել: Բայց իմացեք՝ այն ամենը, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում՝ միայն լավի համար է: Երբ սովորեք զսպել սեփական իմպուլսները՝ կնկատեք, որ Ձեզ համար ավելի հեշտ է դարձել հասնել նպատակներին, որոնք դնում եք Ձեր առջև:

Ձկներ

Կարման Ձեզ զարմանալի հնարավորություններ կընձեռի՝ միայն բաց պահեք Ձեր սիրտն ու միտքը: Օրինակ, Ձեզ կարող են առաջարկել առավել հեռանկարային աշխատանք կամ Ձեզ մոտ կսկսվի կարիերայի աճ ներկա տեղում, Ձեզ մոտ նոր հարաբերություններ կարող են սկսվել, դուք կարող եք Ձեր բիզնեսը բացել և այլն: Եթե դուք ոգեշնչում եք զգում՝ սկսել տարին կյանքի շրջադարձային վերափոխումներով՝ մի զսպեք Ձեզ: Ուղղակի արեք դա:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...