Կենցաղային օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ հեշտությամբ հաղթահարել մաքրության հետ կապված խնդիրները

Այսօր կպատմենք, թե ինչպես հեշտությամբ հաղթահարեք կենցաղային խնդիրները և տան մաքրությունը 5 րոպեանոց գործի վերածեք։

1. Ժանգի մաքրում

Ցանկացած լողասենյակում էլ ժամանակի ընթացքում ժանգ է հայտնվում։ Եթե ձեռքի տակ չունեք համապատասխան միջոցներ, օգտվեք կետչուպից։ Կետչուպը քսեք ժանգոտած հատվածներին, թողեք մի քանի րոպե և լվացեք ջրով։ Փորձեք, արդյունքը ձեզ կզարմացնի։

2. Արագ ջուր հավաքել

Եթե ջուր եք ուզում հավաքել դույլի մեջ, իսկ ցնցուղի տակ ինչ-որ մեկը լողանում է և դրանից օգտվել չեք կարող, և որպեսզի արագ հավաքեք ջուրը լվացարանից առանց խեցին վնասելու, օգտվեք սովորական թիակից։ Ամեն հանճարեղ բան շատ պարզ է։

3. Մաքրել զուգարանակոնքը

Չեք հավատա, բայց զուգարանակոնքը մաքրելու լավագույն միջոցներից մեկը «Կոկա-կոլան» է։ Լցրեք այն զուգարանակոնքի կեղտոտված մասերին, իսկ ավելի լավ է ընդհանուր ներսի ամբողջ մակերեսին, թողեք 5 րոպե, եթե շատ կեղտոտ է, օգտվեք նաև խոզանակից։ Լվացեք ջրով, վայելեք մաքրությունը։

4. Մաքրել ծորակը

Եթե ձեռքի տակ չունեք հատուկ մաքրող միջոց, ապա ձեզ օգնության կհասնի ատամի սովորական մածուկը։ Սպունգի վրա մի քիչ մածուկ արեք և դրանով շփեք ծորակը, այնուհետև լվացեք մաքուր ջրով։ Մաքրությունն ու փայլն ապահովված են։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...