Ատամների խնամքի 8 սխալ, որոնք անում է մեզնից յուրաքանչյուրը

Ներկայացնում ենք ատամների խնամքի 8 սխալ:

8. Ատամի խոզանակը չափազանց ուժեղ են սեղմում ատամները մաքրելիս

Ատամների խնամքի 8 սխալ, որոնք անում է մեզնից յուրաքանչյուրը

Այդ դեպքում ատամի խոզանակի մազիկները ճկվում են և վատ են վերացնում ատամնափառը: Դա նաև կարող է վնասել լնդերը:

7. Ուշադրություն չենք դարձնում սննդին

Ատամների խնամքի 8 սխալ, որոնք անում է մեզնից յուրաքանչյուրը

Ատամների առողջության համար պետք է պարբերաբար կալցիում, ֆոսֆոր, ֆտոր պարունակող մթերքներ ուտել: Դրանցից մի քանիսն են՝

Կալցիում պարունակող մթերքներ՝

  • Կաթնամթերք
  • Մրգերի և բանջարեղենի կեղև
  • Ձուկ
  • Լոբեղեն

Ֆոսֆոր պարունակող մթերքներ՝

  • Ձուկ
  • Հացահատիկներ
  • Ընկուզեղեն
  • Ոսպ

Ֆտոր ստանում ենք հիմնականում ջրից, ուստի եթե ապրում եք տարածքում, որտեղ ջուրը քիչ ֆտոր է պարունակում, ֆտորացված մթերք օգտագործեք՝ կաթ, աղ և այլն:

6. Ատամների խնամքի լրացուցիչ միջոցներ չենք օգտագործում

Մաքրելուց առաջ պետք է ատամների մեջտեղի մասերը մաքրել ատամի թելով: Ատամի թելի համար անհասանելի մասերից բակտերիաները վերացնելու համար բերանն ատամի էլիքսիրով ողողեք:

Ատամների խնամքի 8 սխալ, որոնք անում է մեզնից յուրաքանչյուրը

Կարելի է նաև իրիգատոր ձեռք բերել՝ ատամների և լնդերի համար լոգանք, որը կարելի է օգտագործել ամեն օր ատամի խոզանակով մաքրելուց հետո:

5. Չենք խնամում լնդերը

Եթե լնդերը թույլ են և բավականաչափ արյուն չեն ստանում, սա կարող պարոդոնտիտի հանգեցնել՝ լնդերը սկսում են արնահոսել, բորբոքվել, փշրվող են դառնում, կիսաբաց են անում ատամի վզիկը, ատամները թուլանում և ընկնում են:

Ատամների խնամքի 8 սխալ, որոնք անում է մեզնից յուրաքանչյուրը

Լնդերի ամրացման և արյան շրջանառության լավացման համար դրանք խոզանակով կամ մատի թեթև շրջանաձև շարժումով մերսեք: Կոշտ սնունդը կերեք լավ ծամեով: Կարելի է նաև քնելուց առաջ բերանը ողողել կաղնու, եղեսպակի կեղևով կամ աղի լուծույթով: Եթե լնդերը հակված են արնահոսության, բժշկի դիմեք:

4. Չենք մաքարում ատամնաքարը

Ատամնաքարը միկրոբները շատ են սիրում, այն խորացնում է ատամի շրջակա «գրպանները», թուլացնում է հյուսվածքները, որոնք պահում են ատամը լնդի մեջ: Դա կարող է հանգեցնել պարոդոնտիտի և ատամների հետագա կորստի:

Ատամների խնամքի 8 սխալ, որոնք անում է մեզնից յուրաքանչյուրը

Ատամնաքարը միայն ատամնաբույժը կարող է հեռացնել:

3. Կարծում ենք, որ բրեկետ կրելու համար արդեն ուշ է

Ատամների խնամքի 8 սխալ, որոնք անում է մեզնից յուրաքանչյուրը

Այդպես չէ: Հնարավոր է՝ ատամներն ուղղելու ընթացքը երկար տևի, բայց ուղիղ ատամնաշարը ոչ միայն գեղեցիկ է, այլև օգնում է երկարացնել ատամների առողջ վիճակը:

2. Ընտելանում ենք մի կողմով ծամելուն

Ատամների խնամքի 8 սխալ, որոնք անում է մեզնից յուրաքանչյուրը

Մի կողմով ծամելը հանգեցնում է ատամների գերծանրաբեռնվածության, դրանք ավելի շուտ են մաշվում և փչանում: Իսկ մյուս կողմի ատամները թուլանում են և անհրաժեշտ մեխանիկական մաքրում չեն ստանում: Բացի դրանից՝ փոխվում է ծնոտի հոդերի աշխատանքը, ինչը ժամանակի ընթացքում կարող է ցավ, նույնիսկ լսողական խնդիրներ առաջացնել:

1. Երեխաներին չենք սովորեցնում ճիշտ խնամել ատամները

Ատամների խնամքի 8 սխալ, որոնք անում է մեզնից յուրաքանչյուրը

Որոշ ծնողներ կարծում են, որ իմաստ չկա մանրամասնորեն խնամել կաթնատամները. դրանք ժամանակավոր են: Բայց երեխաներին պետք է ատամները խնամել սովորեցնել փոքր ժամանակից. ատամները կընկնեն, իսկ սովորությունը կմնա: Ատամները մաքրել պետք է առնվազն 3 րոպե, վերև-ներքև շարժումներով:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...