Ինչպես տնային միջոցներով բուժել լնդերի հիվանդությունը

Լնդերի հիվանդությունը լնդերի վարակ է, որը կարող է լինել թեթև (գինգիվիտ) կամ ծանր (պերիոդոնտիտ):

Ատամնափառի և ատամնաքարի կուտակումը սովորաբար առաջացնում է գինգիվիտ, որը չկանգնեցնելու դեպքում զարգանում է մինչև պերիոդոնտիտ:

Վատ սնունդը, հատկապես վիտամին С-ի պակասը, կարող է հանգեցնել լնդերի հիվանդության:

Հղիությունը կամ դաշտանադադարի հետ կապված հորմոնալ փոփոխությունները ևս կարող են գինգիվիտ առաջացնել:

Գինգիվիտի դեպքում հաճախ նկատվում է լնդերի ուռածություն, որոնք ունենում են մուգ կարմիր գույն:

Ատամները հաճախ կարող են արնահոսել ատամները մաքրելիս:

Կարող է նաև բերանից տհաճ հոտ լինել:

Պերիոդոնտիտի դեպքում լնդերը կարող են մանուշակագույն թվալ և հեշտությամբ արնահոսել:

Լնդերը կարող են հետ քաշվել կամ հեռանալ ատամներից՝ դրանք սովորականից երկար դարձնելով:

Ատամների միջև զարգանում են մեջտեղներ, ատամների և լնդերի միջև թարախ է գոյանում:

Ատամները փշրվող են դառնում, ինչը դժվարացնում և ցավոտ է դարնձում ծամելը:

Պերիոդոնտիտի ծանր դեպքեը կարող են հանգեցնել ոսկորների քայքայման, ի վերջո՝ ատամների կորստի:

Լնդերի հիվանդությունների կանխարգելում
1. Խոզանակով և թելով մաքրեք օրական երկու անգամ պարբերաբար:

2. Բերանը ողողելու հեղուկի օգտագործումը բերանի խոռոչի խնամքի մաս դարձրեք:

3. Խուսափեք ծխելուց. դա էլ է նպաստում լնդերի հիվանդություններին:

4. Սննդակարգից բացառեք չափից շատ քաղցր և թթու սնունդը:

Լնդերի հիվանդությունների բուժում՝ ներկայացնում է EnterTrain-ը:
Կան որոշ տնային միջոցներ, որոնք կօգնեն ազատվել լնդերի հիվանդությունից, բայց միայն բերանի խոռոչի անհրաժեշտ պրոցեդուրային զուգահեռ:

Միջոց 1՝ յուղային հանույթի օգտագործում
Պարզ գործընթաց է, որի ընացքում բերանի խոռոչը ողողում եք յուղով՝ բակտերիաները վերացնելու համար:

Կարող եք օգտագործել քնջութի, կոկոսի կամ արևածաղկի ձեթ:

Միջոց 2՝ ջրածնի պերօքսիդի օգտագործում
Կարող է վերացնել բերանի վատ բակտերիաները և օգնել վերականգնել լնդերի առողջությունը:

Ջրածնի պերօքսիդը կարելի է օգտագործել որպես բերանը ողողելու միջոց՝ լնդերի հիվանդությունները բուժելու համար: Միշտ բերանը ողողելու համար օգտագործեք 3%-անոց ջրածնի պերօքսիդ՝ ջրով բացված: Այն նաև ժամանակի ընթացքում կսպիտակեցնի ատամները:

Չնոսրացրած ջրածնի պերօքսիդը կարող է գրգռել բերանը:

Օգտագործումը՝
1/2 բաժակ ջրածնի պերօքսիդ լցրեք 1/2 բաժակ ջրի մեջ:

Բերանը ողողեք:

Բերանը լավ լվացեք ջրով:

Պրոցեդուրան արեք ամեն գիշեր, օրվա ընթացքում ամեն անգամ ուտելուց հետո, նախընտրելի է՝ քնելուց առաջ: Զգալի բարելավում պետք է նկատեք 2 կամ 3 շաբաթում:

Միջոց 3՝ կերակրի սոդայի օգտագործում
Սոդան օգնում է նորմալացնել բերանի рН-հավասարակշռությունը՝ նպաստելով բնական միջավայրին: Այն վերացնում է վնասակար բակտերիաները, պահում է օգտակար բակտերիաները:

Այս լուծույթը պարունակում է նաև մեխակի եթերայուղ, որը վեացնում է բորբոքումը և նպաստում է ապաքինվելուն:

Պատրաստումը՝

  • Տաք ֆիլտրացված ջուր՝ 1 բաժակ
  • Մեղր (բույր է ավելացնում)՝ 1 թ. գ.
  • Կերակրի սոդա՝ 1 թ. գ.
  • Մեխակի եթերայուղ՝ 1 կամ 2 կաթիլ
  • Անանուխի եթերայուղ՝ 4 կամ 5 կաթիլ
  • Թեյածառի եթերայուղ՝ 4 կամ 5 կաթիլ

Քայլ 1: Սոդան լուծեք ջրում:
1. Կերակրի սոդան լցրեք ջրի մեջ:

2. Լավ խառնեք կերակրի սոդան ամբողջովին լուծելու համար:

Քայլ 2: Մեղր և եթերայուղեր ավելացրեք
1. Ավելացրեք մեղրը:

2. Ավելացրեք թեյածառի և անանուխի եթերայուղերը:

3. Ավելացրեք մեխակի եթերայուղը:

Քայլ 3: Խառնեք և լուծույթն օգտագործեք որպես բերանի խոռոչը ոողողելու միջոց:
1. Բաղադրիչները գդալով խառնեք:

2. Պարունակությունը լցրեք պահելու հերմետիկ տարայի մեջ կամ անմիջապես օգտագործեք բերանը ողողելու համար: Հեղուկը պետք է պահվի 1 շաբաթ սառը պայմաններում:

3. Լուծույթի 4 կամ 5 թ. գ. վերցրեք բերանը և ողողեք 30 վայրկյան:

4. Հետո բերանը լվացեք մեծ քանակութամբ ջրով:

5. Ամեն օգտագործելուց առաջ թափահարեք:

6. Բուժումը շարունակեք մոտ 3 շաբաթ՝ լնդերի վիճակը բարելավելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...