Այս տղամարդը որոշեց ստուգել՝ արդյո՞ք կինը սիրում է իրեն, թե՞ ոչ. նման արձագանքի նա հաստատ չէր սպասում

Մի տղամարդ որոշեց ստուգել՝ արդյո՞ք իր կինը սիրում է իրեն, և նրան հրաժեշտի նամակ գրեց, իբր ինքը լքում է նրան:

Նա դրեց նամակը սեղանին և թաքնվեց մահճակալի տակ՝ սպասելով կնոջը:

Ամուսինը հասկանում էր, որ դա մանկական արարք է, բայց նա պետք է իմանար, թե ինչ է զգում կինն իր հանդեպ:

Նա հույս ուներ, որ կինը կտխրի, կսկսի լաց լինել, կզանգի հարազատներին…

Երբ վերջապես կինը տուն եկավ, տեսավ նամակը և կարդաց:

Մի քանի րոպե լռությունից հետո, նա վերցրեց գրիչը և սկսեց ինչ-որ բան գրել այդ նամակի մեջ:

Հետո նա փոխեց հագուստը՝ ուրախ երգեր երգելով և պարելով: Նա ավելի շատ երջանիկ էր, քան հուսահատված:

Ամուսինը ցնցված էր:

Կինը վերցրեց հեռախոսը և զանգեց: Ամուսինը լսում էր մահճակալի տակից, թե ինչպես է կինն ինչ-որ մեկի հետ խոսում հեռախոսով.

– Ողջույն, սիրելիս: Ես արդեն պատրաստվել եմ և գալիս եմ քեզ մոտ: Ինչ վերաբերում է այն հիմարին, ես վերջապես ազատվեցի նրանից, նա գնաց: Ինչպե՞ս կարող էի ամուսնանալ նրա հետ: Ափսոս, որ մենք ավելի շուտ չենք հանդիպել: Կտեսնվենք, սիրելիս:

Նա կախեց լսափողը և դուրս եկավ սենյակից:

Մի փոքր անց ամուսինը լսեց, թե ինչպես բացվեց և փակվեց տան դուռը. Կինը գնաց…

Նա դուրս եկավ մահճակալի տակից՝ տխրած և արցունքոտ աչքերով, և սկսեց կարդալ կնոջ գրածը․ «Ես տեսնում եմ քո ոտքերը մահճակալի տակից: Ես գնում եմ խանութ՝ հաց առնելու»:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...