Հնդկական 7 անհավանական ասացվածքներ

Այսօր ներկայացնում ենք հնդկական 7 ասացվածք, որոնք ապշեցնում են իրենց խորությամբ և իմաստնությամբ։

1. Կյանքի դժվարություններ

Հնդկական ամենագեղեցիկ ասացվածքներից մեկն է. «Աշխարհում չկա մի ծառ, որը չճոճվի ուժեղ քամուց»։ Համաձայնեք, որ հրաշալի փոխաբերություն է, որը մեզ հիշեցնում է այն մասին, որ կյանքում միշտ կան խնդիրներ և դրանք անխուսփելի են։ Եվ կապ չունի թե ով եք դուք, ինչպիսին է ձեր կյանքի որակը, մենք բոլորս էլ, անկախ որևէ բանից խոցելի ենք։

2. Սրտի հանդարտություն

Հնդիկ փիլիսոփաները շատ են խորհում ներքին հավասարակշռության մասին, երբ մարդը հանգիստ է և խաղաղ է ինչպես ինքն իր հետ, այնպես էլ՝ արտաքին աշխարհի։ Հենց դրա մասին է հնդկական ասացվածքը. «Հանդարտված սիրտը ուրախություն կգտնի ցանկացած գյուղում»։

3. Տեսություն և պրակտիկա

Ահա թե ինչ է ասվում հնդկական ասացվածքներից մեկում գիրք կարդալու մասին. «Գիրք կարդալը անուսին միշտ օգուտ է։ Լավ է, երբ նա հիշում է կարդացածը։ Ավելի լավ է, երբ հասկանում է։ Եվ պարզապես հրաշալի է, երբ նա գործնականում կիրառում է կարդացածը»։

4. Հոգու շռայլություն

Փիլիսոփայական մտքի ուղղությունների մեծ մասը արդյունքում բերում են մի բանի՝ համերաշխության և եղբայրության՝ որպես մարդկության բարձրագույն արժեքներ։ Հենց այս պատճառով է ասացվածքներից մեկում ասվում. «Ծառերը ոչ ոքի չեն մերժում ստվեր անել, նույնիսկ անտառահատին»։

5. Ճանապարհ դեպի երջանկություն

Երջանկության ճանապարհը միշտ փշոտ է։ Այդ ճանպարհներից մեկն էլ բարի գործեր անելն է շրջապատի հանդեպ։ Ահա թե ինչ է ասում այս մասին հնդկական ասացվածքը. «Իսկական երջանկությունը մարդկանց երջանկացնելու մեջ է»։

6. Ինչ ցանես, այն էլ կհնձես

Ամեն բան այս կյանքում կապված է։ Սակայն մենք հաճախ մոռանում ենք, որ քաղում ենք այն պտուղները, որոնք ինքներս ենք ցանել։ Այս մասին է հնդկական մեկ այլ ասացվածք. «Երեկվա բարի գործը ձեզ երջանկություն կբերի հաջորդ առավոտյան»։

7. Մի կաթիլ ջուր օվկիանոսի մեջ

Անձնականն ու ընդհանուրը իրար հակասող հասկացություններ չեն։ Նրանք միշտ անբաժանելի կերպով կապված են իրար հետ, նրանք ազդում են իրար վրա, նրանց բաժանելն անհնար է։ Հենց այդ մասին է այս ասացվածքը. «Աստծոն կարելի է գտնել ջրի կաթիլի մեջ»։ Բայց այստեղ «աստված» բառը պետք չէ բառացիորեն ընկալել։ Խոսքը այստեղ «գերբնական ուժի» մասին է այնպես, ինչպես դուք դա հասկանում եք։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...