Ինչպես են կարոտում Կենդանակերպի տարբեր նշանները

Խոյ

Նա որևէ կարճ, անիմաստ նախադասություն կգրի կամ «կհավանի» մի քանի ամիս առաջ Instagram ում հրապարակած լուսանկարդ:

Նա անտարբերություն կցուցաբերի, բայց փաստը, որ հետաքրքրվում է քեզանով, ապացուցում է, որ կարոտում է քեզ:

Ցուլ

Նա ինչ որ հիմար ու անհեթեթ բան կասի շոուի կամ հաղորդման մասին, որոնք դիտել ես՝ պարզապես քեզ հետ խոսելու համար:

Նա հենց այնպես քեզ ձեր սիրելի սրճարանը կտանի:

Երկվորյակ

Նա կասի, որ ձանձրանում է և կհարցնի, թե երեկոյան ինչ ծրագրեր ունես: Նա կակնարկի, որ ուզում է շփվել քեզ հետ՝ ուղղակիորեն չասելով այդ մասին:

Խեցգետին

Նա երկարաշունչ հաղորդագրություն կուղարկի քեզ՝ բացելով սիրտը:

Նա անկեղծ կլինի քո հանդեպ իր զգացմուքներում և հույս կունենա, որ կգնահատես իր ուղղախոսությունն ու փոխադարձությամբ կխատասխանես:

Առյուծ

Նա խանդում է, երբ հիշատակում եք այլոց մասին (որոնք գրավիչ են թվում) և հետաքրքրվում է քո կարգավիճակով: Նրան ակնհայտորեն հետաքրքրում է, արդյո՞ք ազատ ես:

Կույս

Նա կփորձի քեզ հետ համատեղ ծրագրեր կազմել. կփոխի իր գրաֆիկը, որպեսզի կարողանաք հանդիպել: Երբ կարոտի քեզ, ամեն ինչ կանի՝ դա ապացուցելու համար:

Կշեռք

Նա կկարդա քո հրապարակած ցանկացած նորություն:

Նրան դուր կգա քո Instagram ում հրապարակված ցանկացած լուսանկար: Երբեմն կթվա, որ նա ամենուր է:

Կարիճ

Նա կհարբի և անհասկանալի բաներ կգրի քեզ: Նա գիշերվա կեսին «Կարոտում եմ քեզ» բովանդակությամբ հաղորդագրություն կուղարկի կամ կառաջարկի հանդիպել:

Եվս մի քանի բաժակ խմելուց հետո նա կասի, թե իրականում ինչպես է քեզ վերաբերվում:

Աղեղնավոր

Նա կսպասի քո տարեդարձին կամ որևէ տոնի, իսկ հետո կգրի: Կփորձի շարունակել խոսակցությունը՝ հրաժեշտ տալու փոխարեն:

Նա կսպասի հարմար պահի և կօգտագործի ցանկացած հնարավորություն՝ ձեզ ընդառաջ քայլ անելու համար:

Այծեղջյուր

Նա առաջինը կգրի քեզ ու կսեթևեթի: Կատակով կհարցնի՝ արդյո՞ք կարոտել ես իրեն: Երկար այս ու այն կողմ կընկնի, բայց այդպես էլ չի ասի՝ ինչ է զգում:

Բայց եթե նրան բավականաչափ ճանաչում ես, կարող ես հասկանալ, թե ինչ է կատարվում նրա հոգում:

Ջրհոս

Նա կպատմի, թե ինչպես է որևէ երգ կամ ֆիլմ իրեն ստիպել մտածել քո մասին:

Նա քեզ բազմաթիվ լուսանկարներ ու մեմեր կուղարկի, որոնք, նրա կարծիքով, կզվարճացնեն քեզ: Նա քեզ կհասկացնի, որ մշտապես մտածում է քո մասին:

Ձկներ

Նա կհիշեցնի կատակների մասին, որոնք միայն ձեզ երկուսիդ են հասկանալի:

Նա կհարցնի «Հիշո՞ւմ ես, երբ մենք»:

Նա կթարմացնի ձեր համատեղ հիշողությունները, որպեսզի դու իրեն կարոտես նույնքան, որքան ինքը՝ քեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...