31 մատ ունեցող կնոջ անունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում. ինչպե՞ս են նրան վերաբերվում հարազատները

Պոլիդակտիլիան բնածին արատ է, որի ժամանակ մարդն ունենում է ավելորդ մատներ։ 63-ամյա հնդկուհին, որը ձեռքերի ու ոտնաթաթերի վրա 31 մատ ունի, համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Կինն ուրախ չէ իր յուրահատկության համար, քաի որ հարազատ գյուղում իրենց մեկուսացված է զգում։

Հարևանները նրան կախարդ են համարում, այդ իսկ պատճառով էլ կինը վախենում է տնից դուրս գալ։

Ծայրահեղ աղքատության պատճառով բուժման համար գումար չունի ու չի էլ կարողանում վաստակել։

Նա համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել մատների շնորհիվ՝ առաջ անցնելով նախկին ռեկորդակրից, որը 28 մատ ուներ։

31 մատ ունեցող կնոջ անունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում. ինչպե՞ս են նրան վերաբերվում հարազատները

63-ամյա կնոջ անունը Կումարի Նայակ է։ Նա ի ծնե բազմամատություն է ունեցել։ Պոլիդակտիլիան հանդիպում է 600-1000 կենդանածիններից մեկի մոտ։

Սևամորթների մոտ ավելի հաճախ հանդիպում է ծղիկային պոլիդակտիլիան (հավելյալ ճկույթ) որպես մեկուսի բնածին տարբերություն, որը ժառանգվում է, որպես կանոն, աուտոսոմ դոմինանտ եղանակով:

Մինչդեռ սպիտակամորթների մոտ հավելյալ ճկույթը սովորաբար սինդրոմիկ (համախտանիշային) բնույթ է կրում և փոխանցվում է աուտոսոմ ռեցեսիվ եղանակով։

31 մատ ունեցող կնոջ անունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում. ինչպե՞ս են նրան վերաբերվում հարազատները

Կումարին 19 մատ ունի ոտնաթաթերի վրա ու 12-ը՝ ձեռքերի վրա։ Դևենդրա Սուտարան՝ նախկին ռեկորդակիրը, 14 մատ ուներ ձեռքերի վրա և 14-ը՝ ոտնաթաթերի։

Հնդկաստանի Օրիսա նահանգի բնակչուհին ասում է, որ արտասովոր արտաքնի պատճառով չի կարողանում տնից դուրս գալ. հարևանները նրան չեն ընդունում։ Տեղի սնահավատ բնակիչները խուսափում են Կումարիից։ Ոմանք պարզապես գալիս են նրան տեսնելու, սակայն երբեք չեն օգնում։

Կինը բուժվելու համար գումար չունի։ Հնդկական իշխանությունները նրան տուն են տրամադրել ու թոշակ են տալիս, ինչպես նաև փորձում են հասարակությանը համոզել, որ Կումարին վտանգավոր չէ իրենց համար։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...