Ինչու երբեք պետք չէ սիրահարվել Խոյի

Երբեք մի սիրահարվիր Խոյի, քանի որ նա քեզ ջրի երես կհանի: Երբ սխալվես, նա այդ մասին կասի: Երբ նա զայրանա, կբղավի քեզ վրա: Նա իրեն չի զսպի քո հարամարվետության համար:

Երբեք մի սիրահարիր Խոյի, քանի որ նա միշտ առաջին հերթին իր մասին կմտածի: Նա կարող է եսասեր թվալ, բայց իրականում նա պարզապես սիրում է իրեն: Նա գիտի՝ ինչի է արժանի և երբեք որևէ մեկին թույլ չի տա մոլորեցնել իրեն:

Երբեք մի սիրահարվիր Խոյի, որովհետև նրան շուտ ամեն ինչ հոգնեցնում է:

Երբեք մի սիրահարվիր Խոյի, քանի որ նա քեզ հետ շատ ազնիվ կլինի: Մարդկանց մեծ մասը «սպիտակ» սուտ է ասում, բայց միայն նա կասի ճշմարտությունը: Եվ նրա համար միևնույն է՝ քեզ համար որքան ծանր է դա լսել:

Երբեք մի սիրահարվիր Խոյի, որովհետև նա քեզ կհանի քո հարմարավետության գոտուց: Նա միշտ ուզում է նոր բան փորձել:

Երբեք մի սիրահարվիր Խոյի, քանի որ նրա համար ոչինչ երբեք բավարար չի լինում: Նա միշտ ավելի շատ է ուզում: Նա երբեք բավարարված չէ, անընդհատ երջանկություն է փնտրում:

Երբեք մի սիրահարվիր Խոյի, քանի որ նա սիրում է անսպասելի, ինքնաբուխ բաներ անել: Նա քեզ կզանգահարի գիշերվա ժամը երկուսին՝ ասելու, որ շրջագայության է մեկնում: Նա համարձակ է, սիրում է էքստրեմալ բաներ:

Երբեք մի սիրահարվիր Խոյի, քանի որ նա քեզ կխենթացնի հույզերի առատությունից: Երբ երջանիկ է, նա չի դադարոմ խոսել, երբ տխուր է, չի կարողանա վեր կենալ անկողնուց: Նրա զգացումներում «ոսկե միջին» չկա:

Երբեք մի սիրահարվիր Խոյի, քանի որ նա կխանդի: Ամեն անգամ երբ կխոսես նախկինիդ մասին: Երբ կնայես ուրիշին: Ամեն անգամ, երբ իրեն կհաղթես խաղում: Նա շատ մրցունակ է, ուստի ատում է իրեն անհաջողակ զգալը: Սիրում է հաղթել:

Երբեք մի սիրահարվիր Խոյի, քանի որ նա չի վախենում ֆիզիկապես մտերմանալ: Նա բազմության մեջ կարող է ձեռքդ բռնել, համբուրել քեզ:

Երբեք մի սիրահարվիր Խոյի, քանի որ նա քեզ կստիպի երեխա զգալ: Քեզ կծաղրի երեխայի պես, կսիրաբանի, կստիպի շատ ծիծաղել:

Երբեք մի սիրահարվիր Խոյի, քանի որ նա քեզ կստիպի քեզ վայրի զգալ, խենթ և կենդանի: Քեզ կսիրի կրքոտ և թեժ, այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք քեզ չէր սիրել:

Երբեք մի սիրահարվիր Խոյի, որովհետև եթե բաժանվեք, երբեք նրան չես բախվի: Երբեք ուրիշ մեկին չես ցանկանա:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...