Չպոկել և չհանել. մազերի սպիտակության առաջացման պատճառները և դրա դեմ պայքարի միջոցները

1. Գույնի կորստի պատճառները

Հոգեբանական խնդիրը չի կարող հանգեցնել պիգմենտի կորստի, սակայն ազդում է մաշկի և մազերի ընդհանուր վիճակի վրա:

Դրանց երանգը, դրա հագեցածությունը որոշվում են մելանոցիտների՝ որոշակի ներկանյութ արտադրող բջիջների թվով և ակտիվությամբ:

Ժամանակի ընթացքում սոլիդ տարիքի մոտենալով՝ դրանք պակասում են, քանի որ դանդաղում են բոլոր հիմնական գործընթացներն օրգանիզմում: Այդպիսով սպիտակություն է առաջանում:

Մասնագետները բերում են նաև «50-50-50» հասկացությունը. մինչև 50 տարեկանը բնակչության մոտ 50%-ն արդեն 50%-ով սպիտակում է:

Ավանդաբար սպիտակելու հիմնական պատճառներից են համարվում՝

Գենետիկ նախատրամադրվածությունը,

  • Աղքատիկ սնունդը
  • Վահանաձև գեղձի գործունեության խանգարումներ
  • В խմբի վիտամինների պակաս
  • Երկաթի ցածր պարունակություն արյան մեջ
  • Մի շարք դեղամիջոցներ
  • Ծխել

Չպոկել և չհանել. մազերի սպիտակության առաջացման պատճառները և դրա դեմ պայքարի միջոցները

2. Սպիտակեցման դեմ պայքարի մեթոդները

Սպիտակեցումը կարելի է դանդաղեցնել ճիշտ սնվելու, վնասակար սովորություններից հրաժարվելու և առողջական վիճակի նկատմամբ անհրաժեշտ ուշադրության միջոցով: Այսինքն՝ բացի նորմալ կենսակերպից՝ պետք է նաև հիվանդությունների ժամանակին բուժում: Սննդակարգում պետք է գերակշռեն հակաօքսիդանտներով և վիտամիններով հարուստ մթերքները, որոնք նպաստում են օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը:

Սպիտակության քողարկման առավել արդյունավետ միջոց է քիմիական ներկումը: Իսկ բնական ներկանյութերի թվում են՝ կաղնու կեղևի կամ հունական ընկույզի կեղևի եփուկը, որը կմգեցնի մազերի գույնը, գույնը բացող հատկությամբ երիցուկի թուրմը կամ սոխի կեղևը, որը ոսկեգույն տոն կտա:

Մշտական ներկման դեպքում խորհուրդ է տրվում ընտրել բնական գույնին առավելագույնս մոտ կամ քիչ ավելի բաց երանգ ընտրել:

Ամենահաճախ սխալը, որ անում են կանայք, սպիտակ մազերը պոկելն է: Բանն այն է, որ ֆոլիկուլը վնասվում է և կորցնում է նոր մազ աճեցնելու ունակությունը, ճաղատ մասեր են առաջանում:

Երբ սպիտակեցումը դեռ ծայրահեղ չէ, կարելի է պայքարի այս մեթոդներից մեկը փորձել՝
Զգգուշությամբ սպիտակ մազը կտրել հենց արմատի մոտից

Անհնազանդ կամ պակաս ծածկող կարողություն ունեցող ներկանյութեր

Մեջտեղից չբացվող կարճ սանրվածք

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...