Ինչպիսի՞ն են այն մարդիկ, ում հաջողվում է գայթակղել, հրապուրել, գրավել շատերին

Ինչպիսի՞ն են այն մարդիկ, ում հաջողվում է գայթակղել, հրապուրել, գրավել շատերին:

Ինչպե՞ս է պատահում, որ մենք տեղի ենք տալիս՝ առանց դիմադրության, չհասկանալով, թե ինչպես:

ժամանակակից աշխարհում ոչինչ չի տալիս ավելի մեծ ուժ, քան թովիչ, հմայիչ, հրապուրիչ լինելու կարողությունը:

Կան մարդիկ, ովքեր ի ծնե տիրապետում են հմայելու արվեստին կամ ձևավորում են այն գիտակցական ջանքերով:

Ուրիշի հմայքին ենթարկվելը նման է սիրահարվածության, այն յուրատեսակ սիրահարվածություն է: Մենք կարծես դառնում ենք կախարդական հմայքների գերին, դառնում ենք հուզական, կորցնում ենք առողջ բանականությունը, հիմարություններ ենք անում:

Ի վերջո, ինչպիսի՞ն են նրանք, ովքեր գայթակղում են մեզ

1.

Գայթակղիչները լավ հոգեբաններ են: Նրանք գիտակցում են, որ մեր անձնատուր լինելու ժամանակ իրենք գլխապտույտ իշխանություն են ձեռք բերում մեզ վրա:

Այդ պատճառով նրանք փորփրում են մարդկանց հոգիները, ուսումնասիրում գայթակղելու և գայթակղվելու, սիրահարության մեխանիզմները:

2.

Նրանք կարողանում են ստիպել մարդկանց սիրահարվել իրենց: Առաջնորդվելով բնազդով կամ կիրառելով իրենց փորձառությունը՝ նրանք կարողանում են մարդկանց մոտ գիտակցաբար և նպատակաուղղված արթնացնել սիրահարվածության զգացում:

Բոլոր մեծ գայթակղիչները գիտեն. ավելի կարևոր է մարդու մոտ առաջ բերել սիրահարվածություն, քան կիրք: Սիրահարված մարդը զգայուն է, խոցելի, նրան հեշտ է խաբել, մոլորեցնել, շեղել ճիշտ ուղուց: Իսկ ցանկասիրության վիճակում գտնվող մարդուն դժվար է կառավարել, բացի այդ բավարարում ստանալուց հետո նա առանց ափսոսանքի կլքի ձեզ:

Գայթակղիչները գործում են անշտապ, նրանք կախարդում են, փաթաթում, խճճում իրենց զոհին սիրո կապանքներում՝ հասնելով նրան, որ ֆիզիկական մերձեցումը ավելի է ստրկացնում նրան:

Առաջ բերել սիրահարվածության զգացում, այնուհետև, նվաճել. մի մոդել, որը ընդհանուր է բոլոր տիպի գայթակղությունների համար՝ սեռական, քաղաքական, թե սոցիալական:

Սիրահարվածը ուղղակի ստիպված է անձնատուր լինել: Անօգուտ է ըմբոստանալ այդ ուժի դեմ, ներշնչել ինքդ քեզ, որ դու դրա նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունես, որ դա անբարոյական է կամ տգեղ:

Որքան ուժեղ ենք փորձում դիմադրել հրապուրանքին, թովչանքի ուժին, այնքան ավելի մեծ չափով է այն մեզ հափշտակում:

Մեզնից յուրաքանչյուրին հաջողվել է գոնե մեկ անգամ զգալ իշխանության այն ուժը նրանց նկատմամբ, ովքեր սիրահարվում են մեզ:

Սիրահարված մարդուն յուրաքանչյուր բան մեր մեջ (մեր արարքները, մեր շարժուձևը, մեր խոսքերը, ամեն ինչ) թվում է սքանչելի: Հնարավոր է, մենք ինքներս էլ չենք հասկանում, թե ինչպես է դա տեղի ունենում, սակայն իշխանության զգացումը ներթափանցում է մեր մեջ՝ քաղցր թույնի պես: Այն մեզ ինքնավստահություն է հաղորդում, իսկ դա իր հերթին առավել թովիչ է դարձնում մեզ:

Մարդկանց նկատմամբ այդպիսի իշխանություն ձեռք բերելու համար պարտադիր չէ արմատապես փոխել սեփական բնավորությունը կամ զբաղվել արտաքին տեսքի կատարելագործմամբ: Թովչանքը, գայթակղությունը խաղ է՝ կառուցված հոգեբանության, այլ ոչ գեղեցկության վրա, և գործնականում, մեզնից յուրաքանչյուրը կարող է տիրապետել դրան լավագույն ձևով:

Այն ամենը, ինչ պահանջվում է դրա համար, նայել կյանքին այլ աչքերով՝ գայթակղիչի աչքերով:

3.

Գայթակղիչները շփվող, բաց մարդիկ են: Նրանց հայացքը դուրս է ուղղված, այլ ոչ ներս: Ինչ-որ մեկին հանդիպելիս նրանց առաջին մղումն է թափանցել այդ մարդու էության մեջ, մտնել նրա կաշվի մեջ, տեսնել աշխարհը նրա աչքերով:

Ինքնամփոփությունը հաճախ անինքնավստահության նշան է, իսկ անինքնավստահությունը գայթակղիչ չէ:

4.

Գայթակղիչները հաճույքի մատակարարներ են: Մանկական տարիքում բոլոր մարդիկ ժամանակի մեծ մասը անցկացնում են խաղերի և զվարճանքների մեջ:

Արդեն մեծահասակ տարիքում շատ մարդկանց մոտ հաճախ առաջանում է զգացողություն, որ նրանց վտարել են այդ դրախտից: Նրանք իրենց զգում են զուրկ ամեն տեսակի ուրախություններից ու հաճույքից, կքած հոգսերի բեռից:

Գայթակղիչը գիտե, որ մարդկանց կյանքում չի հերիքում հաճույքը, ուրախությունը, և որ նույնիսկ ընկերների ու սիրեցյալների ուժերից հաճախ վեր է բավարարել մարդու այդ պահանջմունքը:

Հենց այդ պատճառով էլ անհնար է դիմադրել այն մարդկանց, ովքեր մտնում են մեր կյանք՝ առաջարկելով արկածներ և ռոմանտիկա:

5.

Գայթակղիչների համար կյանքը թատրոն է, բոլոր մարդիկ՝ դերակատարներ:

Մարդկանց մեծամասնությանը թվում է, թե իրենց կյանքը սահմանափակված է նեղ շրջանակներում և ինչ-որ բան փոխելու անկարողության գիտակցումը մարդուն դժբախտ է դարձնում:

Գայթակղիչները, ընդհակառակը, բազմադեմ են, նրանք կարող են խաղալ ցանկացած դեր և վերածվել ում ուզես:

Հենց այդ ազատությունը, մարմնային և հոգևոր պլաստիկությունն էլ գրավում է մեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...