Մի՛ ասեք կտրուկ «ոչ». Ինչպե՞ս խոսել երեխայի հետ, որ նա հասկանա

Շատ ծնողներ հաճախ կանգնում են հանդիպող խնդրի առաջ. նրանք իրենց երեխաների հետ տարբեր լեզուներով են խոսում:

Ահա երեք խորհուրդ, որոնք ըստ հոգեբանների՝ կօգնեն ծնողներին ավելի հեշտ հասկանալ երեխաներին.

1. Երեխային հեշտ բացատրելու միջոց է նրան տվյալ թեմայի շուրջ հեքիաթ պատմելը:Երբ հեքիաթում նույն խնդիրը վերաբերում է հերոսին, ում երեխան սիրում է և իր հետ է ասոցացնում, նա շատ ավելի հեշտությամբ է կարողանում ըմբռնել ասված խոսքը:

2. Միևնույն բանը փորձեք ասել տարբեր եղանակներով: Տեղեկությունը մինչև մարդու ենթագիտակցություն հասնելը, պահպանվում է մարդու կարճաժամկետ հիշողության մեջ: Ուստի, եթե ցանկանում եք, որ ձեր երեխան ընկալի ձեր ասածը առանց նյարդայնանալու պետք է այն կրկնել տարբեր եղանակներով:

3. Մի՛ ասեք կտրուկ «ոչ»: Կտրուկ բացասական պատասխանի դեպքում դուք ձեր և ձեր երեխայի մեջ պատնեշ եք ստեղծում, ինչը թույլ չի տալիս, որ ձեր խոսքը հասնի երեխայի գիտակցությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...