Ի՞նչ է պետք անել որպեսզի կարմիր շրթներկը դառնա քո գլխավոր զենքը

Աղջիկներիս զգալի մասը փոքր տարիքում երազել է մեծանալու և մայրիկի կարմիր շրթներկից ունենալու մասին:

Այն ոչ միայն աղջիկներիս մանկության երազանքն է, այլև դիմահարդարման դասական տարբերակ:

Կարմիր շրթներկը միշտ ակտուալ է:

Մասնագետները կարծում են, որ կարմիր շրթներկը սազում է բոլոր աղջիկներին, ուղղակի պետք է ընտրել ճիշտ երանգ:

Եթե խուսափում ես միանգամից մուգ կարմիր շրթներկից, սկզբի համար կարող ես պարզապես կարմիր գույնի փայլ օգտագործել, որոշ ժամանակից աստճանաբար անցնել կարմիր շրթներկի:

Որպեսզի կարմիր շրթներկը դառնա քո գլխավոր զենքը, ոչ թե վանի մյուսներին, նկատի ունեցիր հետևյալ խորհուրդները.

● Կարմիր շրթներկ օգտագործելուց առաջ պետք է խնամել մաշկը: Այս երանգն ընդգծում է մաշկի բոլոր թերությունները, անգամ, փոքր բշտիկները:

● Կարմիր շրթներկը ուշադրությունը գրավում է դեպի շուրթերը, այնպես որ, համոզվիր, որ ատամնաշարդ ակնհայտ խնդիրներ չունի:

● Կարմիր շրթներկ խորհուրդ չի տրվում օգտագործել նրանց, ովքեր ունեն «ծանր» ծնոտ:

● Եթե շուրթերդ բարակ են, բայց որոշել ես կարմիր շրթներկ քսել, ընտրիր կարմիրի բաց երանգը, մուգ երանգները ավելի կբարակեցնեն շրթունքներդ:

● Շեշտը դիր միայն շուրթերիդ վրա: Եթե այս շրթներկի հետ աչքերդ շատ արտահայտիչ ներկես, չափը կանցնես:

● Խնամիր հոնքերդ:

● Մատիտով նախապես ընգծիր շուրթերդ, որպեսզի շրթներկը հարթ և ուղիղ տարածվի: Սա պարտադիր է:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...