20 տարածված սխալներ, որոնք կրճատում են մեր էլեկտրոնային սարքերի կյանքը

Շատ հաճախ գնումից ընդամենը 5-6 ամիս անց մեր էլեկտրոնային սարքերն սկսում են անհասկանալի բաներ անել, որոնք մենք ընկալում ենք որպես խափանում։

Սակայն նման պատահարներից շատերի մեղավորը մենք են, քանի որ միշտ չէ, որ ուշադրություն ենք դարձնում այդ սարքերի օգտագործման կանոններին։

Ձեզ ենք ներկայացնում սարքերի շահագործման ուղեցույց, որի օգնությամբ դուք զգալիորեն կերկարացնեք Ձեր էլեկտրոնային սարքերի կյանքը։

Մարտկոցի վերալիցքավորում

20 տարածված սխալներ, որոնք կրճատում են մեր էլեկտրոնային սարքերի կյանքը

  • Ժամանակակից լիթիում-իոնային մարտկոցները չունեն «հիշողության էֆեկտ», այդ իսկ պատճառով էլ սմարթֆոնը, պլանշետը կամ նոութբուքը վերալիցքավորելու համար պետք չէ սպասել, որ դրա լիցքը հավասարվի 0-ի։ Հենց այդ պատճառով էլ շատ արտադրողներ մարտկոցների կյանքը չափում են ամբողջական վերալիցքավորման և լիցքաթափման ցիկլերի քանակով, ինչը սովորաբար 400-600 է լինում։
  • Այդ իսկ պատճառով էլ սարքի կյանքը երկարացնելու համար պետք է այն ավելի հաճախ վերալիցքավորել։ Լավագույն տարբերակը կլինի սարքը վերալիցքավորել այն ժամանակ, երբ մարտկոցի լիցքը 10-20% է. այդպես դուք կավելացնեք ամբողջական լիցքաթափումների թույլատրելի քանակը 600-700-ով։
  • Ժամանակակից մարտկոցները չեն վնասվում, եթե ամբողջական վերալիցքավորումից հետո միացված են մնում հոսանքին։ Ներկառուցված հանգույցը պարզապես թույլ չի տալիս մարտկոցին անհրաժեշտից ավել լիցք ստանալ, այդ իսկ պատճառով էլ պետք չէ վախենալ մարտկոցը գերլիցքավորելուց։ Նաև հիշեք, որ մարտկոցն ավելի երկար կծառայի, եթե հասանելի լիցքը պահեք 40-80%-ի սահմանում։

20 տարածված սխալներ, որոնք կրճատում են մեր էլեկտրոնային սարքերի կյանքը

  • Չի կարելի ոչ սերտիֆիկացված վերալիցքավորող լարեր գնել, քանի որ դրանք կարող են անորակ լինել և չունենալ ներկառուցված հանգույց։
  • Խուսափեք, այսպես կոչված, «գերարագ» վերալիցքավորող սարքերից, քանի որ դրանք վնասում են մարտկոցը։
  • Կարևոր է իմանալ նաև, որ եթե Ձեր սմարթֆոնը մեծ պաշտպանիչ պատյան ունի, ապա դա կարող է գերտաքացում առաջացնել վերալիցքավորման ընթացքում։ Այդ իսկ պատճառով էլ ավելի լավ կլինի, որ վերալիցքավորման ընթացքում հեռացնեք պատյանը։
  • Խորհուրդ է տրվում ամեն 3 ամիսը 1 անգամ ամբողջովին լիցքաթափել և հետո միանգամից լիցքավորել մարտկոցը։

Ջերմաստիճանի կառավարում

20 տարածված սխալներ, որոնք կրճատում են մեր էլեկտրոնային սարքերի կյանքը

  • Երբ օգտագործում եք Ձեր լափթոփը, խուսափեք դա Ձեր ծնկներին կամ մահճակալին դնելուց։ Հիշեք, որ սարքի օդափոխության անցքերը պետք է միշտ բաց մնան, որպեսզի խուսափեք գերտաքացումից։ Այս խնդրի լավագույն լուծումը հատուկ սթենդներ օգտագործելն է, որոնցից շատերը հագեցված են հավելյալ օդափոխիչով։
  • Բարձր ջերմաստիճանը լիթիում-իոնային մարտկոցի վատագույն թշնամին է, այդ իսկ պատճառով էլ սարքերը մի դրեք արևի ճառագայթների տակ կամ տաքության որևէ աղբյուրին շատ մոտ։
  • Երբ ցուրտ եղանակին տուն եք մտնում, միանգամից մի միացրեք Ձեր լափթոփը։ Մի փոքր ժամանակ տվեք, որ մարտկոցը հարմարվի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությանը։
  • Փորձեք դրսում՝ ցուրտ եղանակին, հնարավորինս քիչ օգտվել էլեկտրոնային սարքից։ Հնարավորության դեպքում սարքերը կրեք Ձեր վերարկուների ներքին գրպաններում կամ օգտագործեք պաշտպանիչ պատյաններ։ Ցածր ջերմաստիճանը նույնպես վնասակար է մարտկոցի համար։

Մոնիտոր

20 տարածված սխալներ, որոնք կրճատում են մեր էլեկտրոնային սարքերի կյանքը

  • Ուշադիր եղեք, որ Ձեր սարքերի մոնիտորները չընկնեն արևի լույսի ուղիղ ազդեցության տակ, քանի որ դա առաջացնում է դիսփլեյի խամրում։
  • Մի դիպչեք ոչ ռետինե դիսփլեյներին, քանի որ դա կարող է մշտական սև հետք թողնել այդ հատվածում։
  • Էկրանը մաքրելու համար հարկավոր է օգտագործել հատուկ անձեռոցիկներ, քանի որ մնացած բոլոր միջոցները կարող են պարզապես խափանել Ձեր սարքը։
  • Լափթոփը փակելուց առաջ համոզվեք, որ ոչինչ չեք թողել ստենաշարի վրա, քանի որ նույնիսկ շատ փոքրիկ իրը կարող է վնասել էկրանը։

Հոսանքի տատանումներ

20 տարածված սխալներ, որոնք կրճատում են մեր էլեկտրոնային սարքերի կյանքը

  • Կայծակի դեպքում հոսանքից անջատեք Ձեր համակարգիչը, լափթոփն ու այլ էլեկտրական սարքերը։ Եթե Ձեր ինտերնետ կապը լարային է, անջատեք այդ լարը ևս։ Քչերը գիտեն, որ իրականում կայծակը կարող է վատ ազդեցություն ունենալ էլեկտրական սարքերի վրա։ Եվ չնայած որ դրանց մեջ հատուկ պաշտպանիչ հագույցներ կան, դրանք հազիվ թե կարողանան դիմադրել կայծակի հզորությանը, ինչը կարող է հասնել մի քանի հազար գիգավոլտի։
  • Եթե ապրում եք այնպիսի վայրում, որտեղ հոսանքի տատանումները պարբերական բնույթ են կրում, ապա անպայման ձեռք բերեք հոսանքի լարումը կարգավորող սարք և միայն դրանից հետո Ձեր սարքերը միացրեք հոսանքին։

Մաքրում

20 տարածված սխալներ, որոնք կրճատում են մեր էլեկտրոնային սարքերի կյանքը

  • Եթե Ձեր սմարթֆոնը պայուսակի գրպանում եք կրում, ապա դրա միացման պորտերում կարող են փոշի և կտորի մանր հատվածներ հավաքվել, ինչը կարող է հանգեցնել միացման խափանման։ Այդ աղբը հեռացնելու համար անջատեք սարքը և որևէ բարակ բանով մաքրեք պորտերը նախապես դրա ծայրին որևէ փափուկ բան ամրացնելուց հետո։
  • Մենք խորհուրդ ենք տալիս պայուսակի մի գրպանը նախատեսել բացառապես սմարթֆոնի համար։
  • Տարեկան մեկ կամ երկու անգամ, կախված շահագործման պայմաններից, համակարգիչներն ու լափթոփները պետք է մաքրել դրանց մեջ կուտակված փոշուց։ Եթե նկատում եք, որ համակարգչի հովացման համակարգն աղմկոտ է աշխատում կամ շատ է տաքանում, ապա պետք է մաքրել համակարգիչը։
  • Եթե վախենում եք Ձեր սարքն ինքնուրույն քանդելուց և մաքրելուց, ապա տարեք այն հատուկ սերվիս կենտրոն։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...