Ինչպես են դավաճանում իրենց զուգընկերներին Կենդանակերպի տարբեր նշանները

Կասկած չկա, որ հավատարիմ մարդը հավատարիմ է անկախ իր ծննդյան տարեթվից և կենդանակերպի նշանից:

Սակայն տարբեր կենդանակերպի նշանների տակ ծնված մարդկանց արարքները, այդ թվում և դավաճանությունը, ունեն իրենց հատուկ ոճը:

Խոյեր

Ինչպես են դավաճանում իրենց զուգընկերներին Կենդանակերպի տարբեր նշանները

Խոյերն արկածախնդիր անհատականություններ են, դրա պատճառով նրանք շատ հաճախ են դավաճանում իրենց զուգընկերներին: Նրանք բաց չեն թողնի ինտրիգ ստեղծելու հնարավորությունը, իսկ եթե բռնվեն դավաճանության մեջ, ապա ամեն ինչում կմեղադրեն իրենց ընտրյալին և արդարացումներ կփնտրեն իրենց գործողությունների համար, որպեսզի ենթագիտակցորեն պակասեցնեն մեղքի զգացումը:

Ցուլ

Ինչպես են դավաճանում իրենց զուգընկերներին Կենդանակերպի տարբեր նշանները

Ցուլերը ամենից հաճախ հավատարիմ են մնում իրենց զուգընկերներին և դժվար թե երբևէ մտածեն դավաճանության ուղին բռնելու մասին: Բայց եթե ցուլը այնուամենայնիվ դավաճանում է, ապա նա սիրահարվել է:

Երկվորյակներ

Ինչպես են դավաճանում իրենց զուգընկերներին Կենդանակերպի տարբեր նշանները

Սովորաբար երկվորյակները իրենց ընտրյալին դավաճանում են մեկի հետ, ով գտնվում է իրենց շրջապատում: Երկվորյակների համար դժվար է կառավարել սեռային հակումները:

Խեցգետին

Ինչպես են դավաճանում իրենց զուգընկերներին Կենդանակերպի տարբեր նշանները

Խեցհետինները չեն կարողանում դավաճանել: Նրանք ուղղակի գաղափար չունեն, թե ինչպես է պետք դա անել, և միանգամից բռնվում են: Նրանք շատ զգայուն և սիրալիր մարդիկ են:Եթե դավաճանեն, ապա ամենից առաջ իրենք ձեզ կհայտնեն այդ մասին կամ էլ կմտածեն, թե ինչպես ձեզնից թաքցնեն այդ լուրը:

Առյուծներ

Ինչպես են դավաճանում իրենց զուգընկերներին Կենդանակերպի տարբեր նշանները

Առյուծները դժվար թե դավաճանեն. ոչ թե նրա համար, որ հավատարիմ են, այլ որ տանել չեն կարողանում այն դրաման, որը հաջորդում է դավաճանությանը: Բացի այդ նրանք շատ ալարկոտ են որպեսզի դավաճանեն իրենց զուգընկերոջը և հնարքներ փնտրեն դավաճանությունը թաքցնելու համար:

Կույս

Ինչպես են դավաճանում իրենց զուգընկերներին Կենդանակերպի տարբեր նշանները

Կույսերը իսկական դավաճանության վարպետ են: Նրանք կարող են թաքցնել իրենց սուտը ընտրյալից մինչև իրենց կյանքի վերջին օրը: Նրանք ամեն բան ծրագրում են մանրամասնորեն և դիտարկում են բռնվելու բոլոր հնարավոր տարբերակները:

Կշեռք

Ինչպես են դավաճանում իրենց զուգընկերներին Կենդանակերպի տարբեր նշանները

Կշեռքները նույնպես տիրապոտում են խաբեության արվեստին: Նրանք կարող են միաժամանակ հանդիպել երկու կամ ավելի մարդկանց հետ, բայց ոչ մի կասկած չհարուցել: Կշեռքները կարծում են որ կյանքում ամեն բան, այդ թվում նաև դավաճանությունը ունի իր բացատրությունը:

Կարիճ

Ինչպես են դավաճանում իրենց զուգընկերներին Կենդանակերպի տարբեր նշանները

Կարիճները արժևորում են իրենց հարաբերությունները, և դժվար թե դավաճանության մասին մտածեն: Բայց իրենց բնույթով շատ սիրալիր ու վստահող են, և եթե այնուամենայնիվ դավաճանեն իրենց ընտրյալին, մեղքի զգացումը նրանց երկար հանգիստ չի թողնի:

Աղեղնավոր

Ինչպես են դավաճանում իրենց զուգընկերներին Կենդանակերպի տարբեր նշանները

Աղեղնավորների համար դավաճանությունը հետաքրքիր խաղ է: Դավաճանությունը հանգստանալու և սթրեսից ազատվելու միակ հնարավորությունն է: Այս նշանի ներկայացուցիչները իսկական սրտակերներ են, ովքեր ձեռնոցի նման փոխում են զուգընկերներին:

Այծեղջյուր

Ինչպես են դավաճանում իրենց զուգընկերներին Կենդանակերպի տարբեր նշանները

Այծեղջյուրները իրենց բնույթով անհոգ են, այդ իսկ պատճառով դավաճանություններին էլ մեծ նշանակություն չեն տալիս: Նրանք չեն զղջա իրենց զուգակցին դավաճանելու համար: Սակայն պետք է նաև նշել, որ նրանք չեն դավաճանում զգացմունքներով, այլ ֆիզիկապես:

Ջրհոս

Ինչպես են դավաճանում իրենց զուգընկերներին Կենդանակերպի տարբեր նշանները

Ջրհոսները դավաճանում են զգացմունքներով: Նրանք բավականին էգոիստ են, և փոխարինում են իրենց զուգընկերոջը, քանի որ նոր զգացողությունների ու տպավորությունների ծարավ են:

Ձկներ

Ինչպես են դավաճանում իրենց զուգընկերներին Կենդանակերպի տարբեր նշանները

Ձկները խելացի մարդիկ են, և նրանք կդիմեն ամենատարբեր հնարքների՝ իրենց սուտը թաքցնելու համար: Այս պահին նրանք կարող են ասել, թե ինչքան շատ են ձեզ սիրում, իսկ կես ժամ անց զվարճանալ սիրուհու հետ:

Загрузка ...