«Եթե թքում են քո մեջքին, ուրեմն դու առջևում ես». չինացի իմաստունների 16 ամենադիպուկ մտքերը, որոնք կփոխեն ձեր մտածողությունը

Գաղտնիք չէ, որ չինացի իմաստուններն իրենց մտքերով լուսավորել են մարդկանց բոլոր ժամանակներում։

Առաջարկում ենք ծանոթանալ չինացի իմաստունների 16 ամենադիպուկ մտքերին, որոնք կփոխեն ձեր մտածողությունը։

1. Մարմինը պետք է միշտ շարժման մեջ լինի, միտքը՝ հանգստության, իսկ հոգին՝ զուլալ, ինչպես լեռնային գետը։

2. Մի՛ պահիր, այն ինչ ուզում է հեռանալ, և՛ մի ընդդիմացիր նրան, ինչ փորձում է գալ քեզ մոտ։

3. Երբ սիրում ես, անգամ ամենատգեղ կապիկը քեզ գեղեցիկ է թվում։

4. Ամեն բան ունի իր արևամուտը, և միայն գիշերն է, որ վերջանում է արևածագով։

5. Ինչ-որ տեղ գնալուց առաջ գլուխ մի՛ գովա, այլ գլուխ գովա այն ժամանակ, երբ արդեն կվերադառնաս։

6. Միայն համբերության հատակին է հավաքվում ոսկին։

7. Հաղթանակը ցույց է տալիս, թե ինչ է կարող մարդը, իսկ պարտությունը, թե նա ինչքան արժի։

8. Ուրիշի դուռը բացելուց առաջ ժպիտ հագիր դեմքիդ։

9. Եթե կասկածում ես մարդուն, նրա հետ գործ մի՛ բռնիր, իսկ եթե արդեն բռնել ես, մի՛ կասկածիր։

10. Անմիտ մարդը շատ բան է պահանջում ուրիշներից, իսկ իմաստունը՝ միայն ինքն իրենից։

11. Հաղթելու համար մի՛ փորձիր թշնամուցդ ուժեղ լինել, այլ այնպես արա, որ նա քեզնից թույլ դառնա։

12. Ծույլ մարդկանց օգնելու դեպքում դու օգնում ես նրանց նստել քո վզին։

13. Հեշտ է սուրբ լինել, երբ դու սարի գագաթին ես նստած, և չափազանց դժվար է սուրբ մնալ, երբ դու առևտրի կենտրոնում ես։

14. Երջանկություն է, երբ քեզ հասկանում են, մեծ երջանկություն, երբ քեզ սիրում են, և իսկական երջանկություն, երբ սիրում ես դու։

15. Եթե թքում են քո մեջքին, ուրեմն դու առջևում ես։

16. Նա չէ հզոր, ով երբևէ չի ընկել, այլ նա, ով ընկել է, բայց կարողացել է բարձրանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...