Ինչպես բուժել բրոնխիտը տան պայմաններում

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  •  50 գրամ եզան լեզվի տերև,
  • 20 գրամ եղինջ,
  •  5-7 ընկույզ,
  • 30 գրամ շագանակագույն շաքարավազ,
  • 0.5 կգ մեղր:

Պատրաստման եղանակը՝

Անհրաժեշտ է լավ լվացած եզան լեզվի տերևները, եղինջը և ջարդված կեղևով ընկույզը (այնպես, որ ընկույզը բաց լինի, բայց ոչ կեղևազատված) լցնել 1 լիտր ջրի մեջ:

30 րոպե եփելուց հետո պետք է այն վերցնել կրակից, թողնել` զովանա, որից հետո պետք է քամել հեղուկը, ավելացնել 30 գրամ շաքարավազը և մեղրը:

Ինչպես բուժել բրոնխիտը տան պայմաններում

Պետք է լավ խառնել մինչև թթվասերի խտության զանգված ստացվի, ապա 24 ժամ պահել մութ և զով տեղում:

Մեկ օր հետո խառնուրդը պատրաստ է օգտագործման համար:

Չափաբաժինը մեծահասակների համար` 1 ճաշի գդալ առավոտյան և երեկոյան:

Չափաբաժինը երեխաների համար` 1 թեյի գդալ առավոտյան և երեկոյան:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...