Որքան ավելի գեղեցիկ է զույգը, այնքան ավելի կարճատև են հարաբերությունները. գիտնականները հենց այդ կարծիքին են

Յուրաքանչյուր զույգ գեղեցիկ է յուրովի, սակայն պատահում է նաև, երբ շատ ավելի գրավիչ տղամարդկանց կամ կանանց զուգընկերն այնքան էլ գրավիչ չի լինում։ Այնուամենայնիվ, նրանք սիրում են միմյանց և երջանիկ են։

Կան և այնպիսիք, որոնց վրա անվերջ ուզում ես նայել, կարծես երկուսն էլ նորաձևության ամսագրից իջած լինեն։ Թվում է, թե էլ ինչ է նրանց պետք երջանկության համար, երբ այդքան համահունչ են։ Սակայն գիտնականներն այդ հարցի շուրջ այլ կարծիքի են։

2017 թվականին Հարվարդի համալսարանի մասնագետները իրենց հետաքրքիր ուսումնասիրություններով են կիսվել։ Պարզվում է, որ հաճելի արտաքինով մարդիկ միշտ չէ, որ երջանիկ են լինում սիրո մեջ։

Որքան ավելի գեղեցիկ է զույգը, այնքան ավելի կարճատև են հարաբերությունները. գիտնականները հենց այդ կարծիքին են

Քրիստինա ՄաՔելանսի գլխավորությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ աչքի ընկնող արտաքինով տղամարդիկ ավելի են հակված ամուսնալուծությունների։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է նաև աստղերի վարքը։ Պարզվել է, որ հայտնի տղամարդկանց ֆիզիկական գրավչությունը նույնպես այն գործոններից մեկն է, որոնցով կարելի կլիներ «կանխատեսել» նրանց վաղ բաժանումն իրենց կանանցից։ Կապ է գտնվել նաև այն հանգամանքի միջև, որ ավելի գեղեցիկ կանայք և տղամարդիկ հակված են եղել թերագնահատել իրենց զուգընկերների արտաքին տվյալները՝ նոր պոտենցիալ զուգընկերների համեմատությամբ։ Եվ վերջապես, գիտնականները պարզել են, որ այն զույգերի մոտ, որտեղ երկուսն են գրավիչ, ամուսիններից մեկը սկսում է իրեն առավել կամ պակաս «արժանի» համարել՝ քննադատելով իր կամ իր կեսի արտաքինը։

Որքան ավելի գեղեցիկ է զույգը, այնքան ավելի կարճատև են հարաբերությունները. գիտնականները հենց այդ կարծիքին են

Ինչպես հայտնի է, նախանձն ու անբավարարվածությունը ռոմանտիկայի հիմնական թշնամիներն են և թունոտ հարաբերությունների մեկնարկի նախագուշակները։ Զուգընկերոջ արտաքինի և վարքի նկատմամբ մշտական դժգոհությունը խանդ է առաջացնում, որին հետևում են հարաբերություններ պարզելն ու վիրավորանքները։ Արտաքին տեսքի նկատմամբ դժգոհությունը ազդում է նաև ինքնագնահատականի վրա, հատկապես՝ կնոջ։ Կանայք դժգոհ են լինում իրենցից, քանի որ փորձում են համապատասխանել գեղեցկության՝ նրանց վրա փաթաթվող չափանիշներին։ Տղամարդիկ տեսնում են իրենց կնոջ վիճակը և կամաց–կամաց սկսում են հավատալ, որ իրենք իրոք կարող են ավելի լավին արժանի լինել։ Լինում է և հակառակը։

Զուր չեն ասում, որ երջանիկ ընտանիքը այն է, որտեղ կինն իրեն երջանիկ է զգում։ Բայց քչերն են գիտակցում, որ հենց տղամարդը պետք է վստահություն հաղորդի կնոջը։

Որքան ավելի գեղեցիկ է զույգը, այնքան ավելի կարճատև են հարաբերությունները. գիտնականները հենց այդ կարծիքին են

Մի կողմ դնելով կարծրատիպերը՝ կարելի է հետևություն անել, որ զույգի երջանկությունը կախված է հարաբերություններում վստահության և փոխադարձ աջակցության մակարդակից։ Մենք սիրում ենք մեր կողակիցներին ոչ թե նրա համար, որ կյանքի որոշակի փուլերում նրանք մոդելային կառուցվածք ունեն, այնպես չէ՞։ Իսկ եթե զույգերից մեկը ուշադրություն է դարձնում միայն արտաքինին, արդյո՞ք իմաստ ունի շարունակել նրա հետ հարաբերությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...