«Ես ունեի կին և սիրուհի, բայց երկուսին էլ դավաճանում էի․․․»․ ամուսնացած տղամարդու անկեղծ խոստովանությունը

Ներկայացնում ենք ամուսնացած տղամարդու խոստովանությունը, որը ուներ և կին և սիրուհի, սակայն ինչ-որ մի պահի հասկանում է, որ չունի ամենակարևորը․․․

Կինս մազերը կապում էր, որ չխանգարեին, տանը փափուկ մարզատաբատ էր հագնում և լայն շապիկ, որոնք հարմար էին տան մեջ գործ անելիս։

Միայն տոն օրերին էր զուգվում, մազերը հարդարում, գեղեցիկ խոշոր ականջօղեր և թևնոցներ դնում և երեխաների հետ ինչ-որ փառատոնների էր գնում։

Առանց ինձ։ Ես նման միջոցառումներ չեմ սիրում և հոգնում էի շաբաթվա ընթացքում, կամ միգուցե չէի հոգնում, բայց այդպես էի ասում։

Նրանց ճանապարհելուց հետո ես ուժ էի գտնում իմ մեջ և գնում էի սիրուհուս մոտ։

Այո, ես դավաճանում էի կնոջս։ Սիրուհիս մազերը բաց էր թողնում ուսերի վրա, դրանք ոչ ոքի չէին խանգարում․ երեխաներ նա չուներ և առանաձնապես տնտեսություն էլ չէր վարում։ Տանը նա գեղեցիկ խալաթով էր կամ ժանյակավոր ներքնազգեստով։ Նա երբեք ոչ մի տեղ չէր շտապում, նրան ոչինչ և ոչ ոք չէր շեղում։

Կինս նրանցից է, որ հարյուրավոր բանկաներով պահածոներ է պատրաստում, որովհետև ես առանց դրանց սեղան չեմ նստում։ Նա համեղ պելմենիներ է պատրաստում, խմորեղեններ, որովհետև բոլորս դրանք սիրում ենք։

Սիրուհուս հետ ընդմիջմանը մենք հաճախ ենք ինչ որ սուշի-բար այցելում։ նա էկզոտիկա սիրում է։ Նրա կողքին ես էլ սովորել եմ փայտիկներով ուտել։

Երբ ես հանդիպեցի սիրուհուս և առաջին անգամ դավաճանեցի կնոջս, ընտանիքն ինձ համար բեռ դարձավ։ Ինձ թվում էր, թե կնոջս միայն մեկ հարց է հետաքրքրում՝ երբ եմ ես աշխատավարձ ստանալու։

Սիրուհիս ինձ նվերներ էր անում, որոնք ես պահում էի գործիքներիս դարակում։ Ես էլ նրան էի նվերներ առնում, նա սիրում էր, երբ ինքն էր ընտրում։

Սիրուհուս հետ հաճախ էի լինում ընկերներիս տներում, սակայն նրանք իրենք շատ էին սիրում մեր տուն գալ, որպեսզի ուտեին այդքան համեղ պելմենիները, աղցաններն ու թխվածքները, որոնք պատրաստում էր կինս։ Այդ պահերին ես հպարտանում էի իմ ընտանիքով, ջերմ ու մաքուր տնով, խելացի ու գեղեցիկ երեխաներով և իմ կնոջով, որն այդքան հյուրասեր և հմայիչ էր։

Ժամանակն արագ է թռչում և մի պահ ես գիտակցեցի, որ վախենում եմ կորցնել սիրուհուս։ Ես երբեք նրան սեր չէի խոստովանել և չէի խոստացել թողնել կնոջս, բայց հիմա սկսել էի խոսել զգացմունքներիս մասին, քանի որ սկսել էի խանդել։ Իսկ կնոջս կորցնելու մասին մտքեր երբեք չէի ունենում, նա իմ մի մասնիկն էր դարձել և նա առիթ էլ երբեք չէր տվել այդ մասին մտածելու։

Մի անգամ կինս իմացավ սիրուհուս գոյության մասին։ Իմ առջև ընտրություն էր կանգնած։ Ես չգիտեի ինչ անել և հենց այդ պահին էլ հասկացա, թե որքան միայնակ եմ եղել այդ ամբողջ ընթացքում։

Ես ունեի կին և սիրուհի։

Կին, որի հետ հարմար ու ջերմ էր, ինչպես մորս հետ։

Սիրուհի, որը շոյում էր իմ ինքնասիրությանը։

Ես դավաճանում էի երկուսին էլ․․․

Այս տարիների ընթացքում իմ կողքին չէր եղել մի կին, ում ես կուզենայի զարմացնել ամեն օր ինչ-որ անհավանական արարքներով, հանուն ում կուզենայի ավելի լավը դառնալ, ավելի շատ բանի հասնել։ Այս տարիների ընթացքում նրանցից ոչ մեկը ինձ չէր գրկել, երբ ես լավ չէի զգում, չէր շշնջացել ականջիս, որ ես ամենալավն եմ, որ ամեն բան կկարգավորվի։ Ոչ ոք չէր նկատել իմ վախը, իմ հոգնածությունը․․․ Ո՞վ է մեղավոր, ո՞վ․․․

Նրանք երկուսն էին, բայց ես չունեի այն միակին՝ սիրելի և սիրող․․․

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...