«Մորդ կնճիռները աշխարհի բոլոր գանձերից ավելի թանկ արժեն». մոր մասին ամենաազդեցիկ 15 մտքեր

Թվում է, թե ինչքան էլ գովերգես մայրիկիդ ու որքան էլ խոսես նրա հանդեպ տածած սիրո մասին, միևնույն է, քիչ է թվալու։

Աշխարհի ամենահայտնի գրողներն ու բանաստեղծները միշտ անդրադարձել են մայրական սիրո թեմային, բայց նրանց նույնպես բառերը չեն հերիքել։

Առաջարկում ենք ծանոթանալ մոր մասին 15 մտքերի, որոնք տակնուվրա կանեն սիրտն ու կհուզեն աչքերը։

1. Ոչ մի օտար սիրտ երբեք չի կարող փոխարինել մոր սրտին։

2. Մոր սիրտը խորը անդունդ է, որտեղ բոլորի համար էլ ներողամտություն կգտնվի։

3. Մորդ կնճիռները աշխարհի բոլոր գանձերից ավելի թանկ արժեն։

4. Հարգանքով վերաբերվեք ձեր մայրերին, և ձեր երեխաներն էլ ձեզ այդպես կվերաբերվեն։

5. Դու երբեք չես դադարի երեխա լինելուց, քանի դեռ մայր ունես։

6. Մարդը մեծանում է ոչ թե այն ժամանակ, երբ դադարում է լսել մորը, այլ այն ժամանակ, երբ հասկանում է, որ մայրը ճիշտ էր։

7. Մայրը աշխարհի միակ աստվածն է, ում հավատում են բոլորը։

8. Միակ կինը, որ թույլ չի տա երբեք, որ իր փոխարեն կյանքդ տաս, քո մայրն է։

9. Մայրական սիրտը աշխարհում ամենաարագ զարկող սիրտն է։

10. Մայրը միակ վարդն է, որ փշեր չունի։

11. Մայրությունը միակ աշխատանքն է, որը երբեք չի ավարտվում։

12. Մայրական սիրտը տիեզերական սիրո մարմնացում է։

13. Մայր լինելը նույնքան ծանր աշխատանք է, որքան որ աշխարհի մյուս աշխատանքները։

14. Աշխարհի ամենալավ ընկերը մայրդ է, ով երբեք չի նախանձում քո հաջողություններին ու միշտ ուրախանում է քո ամեն ձեռքբերման համար։

15. Մոր ձեռքերը իսկական քնքշության մարմնացում են։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...