Ինչ է տեղի ունենում կնոջ հետ, երբ նա խնայում է ինքն իր վրա

«Նրան շատ բան պետք չէ»․ այսօր միասին մի շատ կարևոր հարց կքննարկենք․ արդյոք ճի՞շտ է, երբ կինը խնայում է ինքն իր վրա։

Ինչ եք կարծում, եթե դուք դադարեք երազել, ինչ-որ մեկը դա կանի՞ ձեր փոխարեն։ Իհարկե՝ ոչ։ Եթե դուք խնայեք ձեզ վրա և աշխատանքի գնաք առանց շպարի և նույն բրդից սվիտերով, ապա հավատացեք, դժվար թե ձեզ լավ շրթներկ կամ ծաղիկներ նվիրեն։ Ձեր գործընկերներն ու մնացած բոլորը կսկսեն հարմարվել ձեր իսկ ստեղծած առաջնահերթություններին։

Իսկ հետո էլ մարդկանց վերաբերմունքը ձեր նկատմամբ լրիվ այլ կլինի։ Եվ չզարմանաք, երբ մարդիկ ձեզ որպես «մոխրագույն մկնիկ» ընկալեն։

Ցավոք նույնն է նաև տղամարդկանց դիրքորոշումը։ Ոմանք գիտակցված այնպիսի կին են ընտրում, որը կխնայի ինքն իր վրա։ Նրանք ուրախանում են, որ պարտավոր չեն լինի ձեզ ծաղիկներ գնել կամ արտասահման մեկնելու տոմս, քանի որ դուք սովորեք խնայելով ապրել։

Դե ինչ, այս ամենը ձեզ դու՞ր է գալիս։

Դուք ավելի խեղճ եք դառնում, անվստահ, նախանձկոտ և չար (և չեք էլ նկատում դա)։ Կոնկրետ գումար որոշեք, որը դուք կկարողանաք ամսվա մեջ ծախսել միայն ձեզ վրա և աշխատեք ամեն անգամ ժամանակ հատկացնել ձեր խնամքին, և այդ ժամանակ ձեր կյանքում ամեն բան լավ կլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...