Անքնության զոհերը չեն կարողանում մոռանալ անցյալի ամոթալի սխալները

Առանց նորմալ քնի, մարդու ուղեղը չի կարող վերամշակել վատ հիշողությունները: Արդյունքում մարդիկ մշտապես տառապում են մեղքի և ամոթի զգացումից:

Գիտական հետազոտությունը ցույց է տվել, որ քունը օգնում է մարդուն հաղթահարել կյանքի տհաճ պահերը: Որքան լավ ենք քնում գիշերը, այնքան արագ ենք հաղթահարում անցյալի տհաճ հիշողությունները:

Սակայն անքնության զոհերը խնդիրներ ունեն, նրանց անընդհատ վերհիշում են այդ պահերն ու անդադար մեղքի զգացում ունենում: Գիտնականները կարծում են, որ անքնության պատճառով նրանց ուղեղը բավարար ժամանակ և էներգիա չի ունենում հիշողությունները մշակելու և դրանց ազդեցությունը մեղմացնելու համար։

Նիդեռլանդների նյարդաբանության ինստիտուտի գիտնականները ուսումնասիրել են 27 անքնության զոհերի և 30 նորմալ մարդու:

Նրանց խնդրեցին հիշել կյանքում տեղի ունեցած ամենաամոթալի դրվագները, իսկ ուղեղի ակտիվությունը չափեցին ՄՌՏ-ի միջոցով: Հաջորդ օրը կամավորները կրկին անցան նույն փորձությունը։

Պարզվեց՝ նորմալ քնող մարդկանց համար դրանք ընդամենը բացասական հիշողություններ են, մինչդեռ անքնությամբ տառապող հիվանդները անցյալի հիշողությունները նախկինի պես սուր են զգում, ամոթալի են համարում և իրենց մեղավոր են զգում:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...