Մաքսիմ Գորկու 15 իմաստուն ասույթները

Գորկու իսկական անունը Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկով է։

Հայտնի է, որ Գորկին կարողացել է րոպեում մինչև 4 հազար բառ կարդալ, չնայած որ միայն արհեստագործական ուսումնարանի կրթություն է ունեցել։

Ասում են, թե Գորկին եղել է Ստալինի սիրելի գրողը, սակայն շատ գիտնականներ հակված են այն կարծիքին, որ Ստալինն է մեղավոր եղել գրողի մահվան մեջ։

Մաքսիմ Գորկու 15 իմաստուն ասույթները

1.  Իշխանավորների ճառերը ժողովրդի ցանկությունների մասին նման են խուլ–համրի պատմություններին երաժշտության մասին։

2.  Խոսքի պարզության մեջ մի ամբողջ իմաստնություն է դրված. ասացվածքներն ու երգերը միշտ կարճ են, բայց դրանց մեջ մի ամբողջ գրքի չափ խելք և զգացմունք է դրված։

3.  Իմ մեջ եղած ամեն լավի համար ես պարտական եմ գրքերին։

4.  Կյանքի միայն երկու ձև կա. փտում և այրում։ Վախկոտներն ու ժլատները կընտրեն առաջինը, իսկ խիզախներն ու առատաձեռն մարդիկ՝ երկրորդը։

5. Երեխաները մեր վաղվա դատավորներն են։

6.  Բոլոր եկեղեցիների հիմնական խնդիրը նույնն է եղել. աղքատներին ներշնչել, որ երկրի վրա չկա երջանկություն և նրանց համար երջանկությունը երկնքում է պատրաստված և, որ տաժանակիր աշխատանքը ուրիշի համար աստվածահաճո գործ է։

7. Եթե դու ուզում ես, որ շուրջդ բարի, լավ մարդիկ լինեն, փորձիր նրանց հանդեպ ուշադիր, քնքուշ, սիրալիր լինել և կտեսնես, որ բոլորն ավելի լավը կդառնան։ Կյանքում ամեն բան հենց քեզանից է կախված, հավատա ինձ։

8. Տղամարդու կուլտուրայի մակարդակը որոշվում է կնոջ նկատմամբ նրա վերաբերմունքով։

9. Ինքնասիրությունը կախվածության ամենավատ տեսակն է։

10. Կյանքը դանդաղ և դժվարությամբ է ստեղծվում, իսկ փուլ է գալիս արագ և հեշտությամբ։

11. «Այսպես մի արա» ասելը քիչ է։ Պետք է նաև ավելացնել. «Այ այսպես արա»։

12. Եթե մարդուն անվերջ ասես որ ինքը խոզ է, նա իրոք վերջ ի վերջո կխռխռացնի։

13. Կյանքն առանց սիրո ոչ թե կյանք է, այլ գոյատևում։ Հենց դրա համար էլ մարդուն հոգի է տրված, որպեսզի սիրի։

14. Սովորեք բոլորից, բայց մի կրկնօրինակեք ոչ ոքի։

15. Գեղեցկությունն ու իմաստնությունը պարզության մեջ է։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...