5 բան, որոնք խանգարում են ձեզ դասավորել անձնական կյանքը

Չի՞ ստացվում ստեղծել երկարաժամկետ հարաբերություններ, որոնք կզարգանան ձեզ անհրաժեշտ ուղղությամբ:

Դրա համար կարող են լինել մի քանի պատճառ:

Երբեմն մենք ինքներս ենք խանգարում կարգավորել մեր անձնական կյանքը: Ո՞ր սովորություններն են հեռացնում ձեզ նվիրական ընտանեկան երջանկությունից:

1. Դուք հետ եք նայում անցյալի հարաբերություններին

Բաց թողեք անցյալը և դադարեք անհանգստանալ այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում: Միայն դրանից հետո կարող եք իսկապես վայելել պահերը ձեր զուգընկերոջ կողքին: Նաև երբեք մի համեմատեք ձեր ներկայիս սիրած մարդուն նախկինի հետ:

2. Ակնկալում եք, որ զուգընկերը միշտ կիմանա թե ինչ եք ուզում

Շատերը հավատում են, որ սիրելին գրեթե պետք է կարդա իր մտքերը և կատարյալ հասկանա դրանք: Այնուամենայնիվ, մարդիկ տելեպատիկ չեն և գուցե չգիտեն, թե ինչ է կատարվում ձեր գլխում: Կոնֆլիկտներից և թյուրիմացություններից խուսափելու համար միշտ խոսեք ձեր զգացմունքների և ցանկությունների մասին:

3. Ակնկալում եք, որ նա ձեզ կսիրի ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք

Մենք բոլորս ունենք թերություններ և բնավորության վատ գծեր, բայց դա չի նշանակում, որ պետք չէ աշխատել դրանց վրա՝ հանուն հարաբերությունների ներդաշնակության և առողջ մթնոլորտի:

4. Դուք չունեք բավարար ժամանակ նոր ծանոթությունների համար

Մեզանից շատերն այնքան են կլանված աշխատանքով և կենցաղային խնդիրներով, որ պարզապես ժամանակ չունեն ծանոթությունների և ժամադրությունների: Փորձեք ավելի հաճախ նայել ձեր շրջապատի մարդկանց: Գուցե նրանցից մեկը ձեզ ուշադրության նշաններ է ուղարկում:

5. Դուք ինքներդ ձեզ թերագնահատում եք

Դադարեք մտածել, որ ձեր զուգընկերը ցանկացած պահի կարող է գտնել ավելի խելացի, ավելի գեղեցիկ և հետաքրքիր մեկին: Որոշ մարդիկ իրենց թերությունների պատճառով այնքան են բարդույթավորվում, որ կորցնում են արժանապատվությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...