Եթե Ձեր ականջին այսպիսի թմբիկ ունեք, ահա թե ինչ է դա նշանակում…

Ուսումնասիրությունները մարդու էվոլյուցիայի ոլորտում ցույց են տալիս, որ հին ժամանակներում մեր ականջները կատարել են նույն գործառույթը, ինչ շների կամ ձիերի ականջները, ուստի նման ձև են ունեցել:

Ժամանակի ընթացքում մեր օրգաններից շատերը լուրջ փոփոխությունների են ենթարկվել, իսկ որոշների մի մասն ընդհանրապես վերացել է:

Սակայն Դարվինի թմբիկը որոշ մարդկանց դեպքում պահպանվել է նույնիսկ մեր օրերում:

Դա չզարգացած գոյացություն է, որը հիշեցնում է փոքրիկ թմբիկ մարդու և որոշ կապիկների ականջախեցու վրա:

Այն անվանվել է հայտնի գիտնականի պատվին, որն այն բացահայտել է:

Մեր ականջներում 9 մկանների մնացորդներ կան: Հենց դրանց շնորհիվ՝ մարդկանց մոտ 20%-ը կարող է շարժել ականջները:

Եթե Ձեր ականջին այսպիսի թմբիկ ունեք, ահա թե ինչ է դա նշանակում…

Այդ մկանների փոփոխությունն էվոլյուցիայի ընթացքում կապված է այն բանի հետ, որ մարդիկ սկսել են գլուխը շարժել ձայնի ուղղությամբ, ոչ թե ականջը, ուստի ականջերը շարժելու անհրաժեշտությունն աստիճանաբար նվազել է:

Արդյունքում՝ մեր լսողության օրգանները կորցրել են շարժունությունը, իսկ եզրաշերտից ծալք է ձևավորվել, որը խոչընդոտել է ձայնի աղավաղմանը:

Մարդկանց մի մասի դեպքում այդ ելունդը կարող է ուղղված լինել դեպի ներս, իսկ կապիկների որոշ տեսակների դեպքում պահպանվել է այդպիսի ելունդի արտաքին դիրքը:

Եթե Ձեր ականջին այսպիսի թմբիկ ունեք, ահա թե ինչ է դա նշանակում…

Ըստ Դարվինի՝ այդ ոչ մեծ սրացումն ականջի վերջույթի մնացորդ է, որը մի ժամանակ սուր է եղել:

Հատուկ գենը, որը պատասխանատու է ականջի այդպիսի վերնամասի ձևավորման համար, ոչ բոլոր մարդիկ ունեն:

Համարվում է, որ այն հանդիպում է մոլորակի ժամանակակից բնակիչների միայն 10%-ի մոտ:

Ահա թե ինչ են ասում նրանց մասին, ովքեր Դարվինի թմբիկ ունեն:

Լսողությունը բնությունը մեզ ի սկզբանե տվել է ինքնապաշտպանության համար: Հենց սուր լսողության միջոցով են հին մարդիկ կարողացել լսել նույնիսկ շատ ցածր ձայները և իմացել թշնամու մոտենալու մասին, ինչը նրանց օգնել է ժամանակին պաշտպանվել: Համարվում է, որ Դարվինի թմբիկի ժամանակակից տերերը նաև կարող են տարբերակել բարձր հաճախականությամբ ձայները: Նրանք կարող են նաև կողմնորոշվել ձայների առաջացման ուղղություններով: Որոշ տվյալներով՝ նրանք կարող են հստակ լսել որոշ ձայներ նույնիսկ աղմկոտ վայրերում:

Եթե Ձեր ականջին այսպիսի թմբիկ ունեք, ահա թե ինչ է դա նշանակում…

Լսողության այդպիսի զգայնությունը նրանց շատ առավելություններ է տալիս: Նրանք մյուսներից լավ են զգում զրուցակցի ձայնի տոնայնությունն ու բարձրությունը, ինչը հնարավորություն է տալիս վայրկենապես նկատել մարդու հույզերի փոփոխությունը և արագ վերլուծել իրավիճակը:

Նրանցից ոմանք դա ինտուիցիա են անվանում:

Սակայն կատարված փորձերը ցույց են տվել, որ ականջներին այդպիսի թմբիկ ունեցող մարդիկ հակված են առօրյա կյանքում բավական լավ կողմոնորոշվելու ձայնի ուղղությամբ: Երբեմն նրանք իրենք չեն նկատում՝ կյանքում որքան է օգնում լսողությունը, ուստի ամենը վերագրում են զարգացած ինտուիցիային:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...