«Ստերիլությունը» վտանգավոր է. ինչու ծնողները չպետք է երեխաներին «փրկեն» միկրոբներից

Երիտասարդ հայր Ջեք Գիլբերտը՝ Չիկագոյի համալսարանի միկրոբային էկոհամակարգերի հետազոտող, որոշեց պարզել՝ միկրոօրգանիզմները երեխաների համար ինչ վտանգ են ներկայացնում:

Գիտնականն ասում է. «Պարզվեց՝ վտանգների մեծ մասն իսկապես օգտակար է:

Եթե ծծակը գետնին է ընկնում, պետք է այն պարզապես լիզեք և վերադարձնեք երեխային: Դա խթանում է նրա իմունային համակարգը և ուժեղացնում է երեխային»:

«Ստերիլությունը» վտանգավոր է. ինչու ծնողները չպետք է երեխաներին «փրկեն» միկրոբներից

Ինչն են բոլոր ծնողները սխալ անում

Ավելորդ անգամ ախտահանում են ամենը, ինչին դիպչում է երեխան, նրան կենդանիներից հեռու են պահում: Հաճախ են երեխաները ձեռքերը և դեմքը մաքրում ախտահանող անձեռոցիկով: Դա նորմալ է գրիպի համաճարակի ժամանակ, բայց ոչ միշտ: Եթե շունը լիզի երեխայի դեմքը, դա վտանգավոր չէ, կարող է նույնիսկ օգտակար լինել:

Ձեռքերի ախտահանման միջոցները հիմնականում վատ են:

Տաք օճառաջուրն ամենն է, ինչ պետք է:

5 վայրկյանի կանոնը գործո՞ւմ է (գետնին ընկած իրը մինչև 5 վայրկյան գետնին մնալու դեպքում կեղտոտ չի համարվում)

Եթե միայն չեք կասկածում, որ հատակին վտանգավոր բակտերիա կա, գետնից վերցված իրերը վտանգավոր չեն:

«Ստերիլությունը» վտանգավոր է. ինչու ծնողները չպետք է երեխաներին «փրկեն» միկրոբներից

Ալերգիան հետևանք է, որ մենք չափից շա՞տ ենք պահպանում երեխաներին

Անկասկած:

Մեր օրերում բոլորս միշտ շենքերում ենք, շուրջն ամեն ինչ ախտահանում ենք, իմունիտետը չափազանց զգայուն է դառնում: Մեր պաշտպանիչ բջիջները երկար անգործ մնալու հետևանքով շատ ագրեսիվ են դառնում: Դա կարող է հանգեցնել ասթմայի, էկզեմայի, սննդային ալերգիաների:

Երեխային ի՞նչ է պետք թույլատրել

Երեխաներին պետք է թույլ տալ ուսումնասիրել աշխարհը: Եթե նրանք ճիշտ պատվաստված են, վտանգներին բախվելոց միայն ավելի կուժեղանան:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...