Սոֆի Լորենի 9 խորհուրդները՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

Սոֆի Լորենը ոչ միայն հրաշալի դերասանուհի և երգչուհի է, այլև մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ։

Նա օրինակ է դարձել շատ կանանց համար և իդեալ՝ տղամարդկանց համար։

Սոֆի Լորենի 9 խորհուրդները՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

Ներկայացնում ենք Սոֆի Լորենի 9 խորհուրդները՝ կյանքի տարբեր իրավիճակների համար։

1. Հմայիր ոչ միայն գեղեցկությամբ

«Չկա ավելի կախարդական դեղ, քան սեփական ձեռքերով եփված սովորական սուրճն է։ Երբ տղամարդն այն փորձում է, նա այլևս ոչ մի տեղ չի փախնչի»,- ասում էր Սոֆի Լորենը։ Միայն գեղեցկությամբ չէ, որ կարելի է գերել տղամարդուն, հիշեք այդ մասին։

Սոֆի Լորենի 9 խորհուրդները՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

2. Մի հավատա բացարձակ գեղեցկությանը

Սոֆին միշտ կրկնում էր․ «Ոչինչ չի լինում բոլոր կողմերից գեղեցիկ»։ Պետք չէ հույսը դնել գեղեցկության վրա և հավատալ դրա ամենազորությանը։ Իր ողջ հմայքով հանդերձ դերասանուհին գիտակցում էր, որ գեղեցկության հասկացությունը օբյեկտիվ չէ։

Սոֆի Լորենի 9 խորհուրդները՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

3. Օգտագործիր խելքդ

«Սովորեք օգտվել ձեր ուղեղից այնքան հմտորեն, ինչպես դա անում եք ձեր դիմափոշու դեպքում, և այդ ժամանակ հնարավոր է դիմափոշին ձեզ պետք չգա»։ Սոֆի Լորենը միշտ ասում էր, որ կինը պետք է խելացի լինի և այդ ուժն ամբողջությամբ օգտագործի։

Սոֆի Լորենի 9 խորհուրդները՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

4. Ավելի հաճախ ասա «ոչ»

Լորենն ասում էր․ «Ես 12 լեզուներով կարող եմ ոչ ասել։ Կնոջ համար դա լիովին բավարար է»։ Մենք պետք է սովորենք մերժել այն ժամանակ, երբ այդպես ենք ուզում և երբ դա մեզ պետք է։

Սոֆի Լորենի 9 խորհուրդները՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

5. Մի ամաչիր

Դերասանուհին հաճախ է ասել, որ պետք է սիրես ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ «Ասում են, թե դեմքի թերությունները պետք է քողարկել։ Բայց ինչ են թերությունները։ Հաճախ արտասովոր դիմագծերն ավելի ճիշտ է ընդգծել, քան թաքցնելը»։ Վերածիր «թերություններդ» առավելությունների։

Սոֆի Լորենի 9 խորհուրդները՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

6. Անդադար սովորիր

«Սխալ է կարծելը, թե դպրոցից հետո այլևս սովորելու բան չկա»,- ասում է Սոֆին։ Հիշեք, որ սովորել պետք է ողջ կյանքի ընթացքում։

Սոֆի Լորենի 9 խորհուրդները՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

7. Լավ հարաբերությունների մեջ եղիր սպագետիի հետ

Սոֆին հաճախ էր ասում․ «Այն ամենի համար, ինչ դուք տեսնում ենք, ես պարտական եմ սպագետիին»։ Նա սիրում էր սովորեցնել ուրիշներին ճիշտ ուտել սպագետին։ «Սպագետին հաջող ուտելու համար պետք է այն բերանով քաշել փոշեկուլի նման», ասում էր զվարճալի իտալուհին։

Սոֆի Լորենի 9 խորհուրդները՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

8. Քեզ սթափ գնահատիր

«Կյանքում շատ բաների պետք է իրատեսորեն և սթափ նայել։ Եթե մեքենա դեռ վատ եք վարում, մի վերցրեք ուրիշի նոր «ռոլս-ռոյսը»։ Ձայն չունեք, վոկալով մի տանջեք ձեր հարևաններին։ Բայց վստահ եղեք, անկախ ուրիշների կարծիքից, որ դուք յուրովի լավն եք»։ Հավատ ինքդ քեզ, բայց տաղանդներիդ սթափ նայիև։

Սոֆի Լորենի 9 խորհուրդները՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

9. Կինն օբյեկտ չէ

«Կինն անկողնային պարագա չէ, և ոչ էլ ներկած աչքերով խոհանոցային կոմբայն»,- հանդուգն հայտարարում էր Սոֆի Լորենը։ Այն ժամանակների համար դա իրոք համարձակ հայտարարություն էր։ Լավ է, որ նրա խոսքերը լսելի դարձան և հիմա դա շատերն են հասկանում։

Սոֆի Լորենի 9 խորհուրդները՝ կյանքի տարբեր իրավիճակների համար

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...