Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները

Աստղաբանները գտնում են, որ ըստ կենդանակերպի նշանի կարելի է հասկանալ, թե ինչպես է դիմացինը խանդում, կամ խանդո՞ւմ է արդյոք։

Իսկ իմանալով խանդի պատճառը հեշտությամբ կարելի է ճիշտ մոտեցում գտնել զուգընկերոջ նկատմամբ, անգամ եթե ի սկզբանե նրա խանդը ձեզ նյարդայնացնում էր։

Խոյ

Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները

Այս նշանի ներկայացուցիչների խանդը կարելի է կառուցողական անվանել։ Նրանք խանդում են այն ժամանակ, երբ կոնկրետ պատճառ են ունենում։ Եթե դուք սիրում եք, որ ձեզ հենց այնպես խանդեն, ուրեմն Խոյի հետ մի կապվեք, նա խանդին առավելագույնս լուրջ է վերաբերվում և անհիմն խանդի տեսարաններ երբեք չի սարքի։

Ցուլ

Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները

Ցուլերն ամենամեծ սեփականատերերն են, և եթե սիրելին խանդի առիթ է տալիս, հավատացեք, որ դա անպայման ուշադրության կարժանանա։ Ցուլը կարող է լուռ և աննկատ խանդել, բայց նրա հոգում իսկակական ողբերգություն է խաղարկվում։ Եթե սրա դեմը չառնեք, նա կարող է ինքն իրեն ինչ-որ բաներ երևակայել և վերջնական հիասթափվել զուգընկերոջից։ Այնպես որ նրան պարզապես հավատարիմ զուգընկեր է անհրաժեշտ։

Երկվորյակ

Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները

Այ, իսկ երկվորյակները խանդի մասին քիչ բան գիտեն։ Նրանց համար խանդը կարող է միայն որպես զբաղմունք լինել։ Այնպես որ, տեսնելով, որ իրենց զուգընկերն ինչ-որ մեկի հետ սիրախաղ է անում, նրանք պարզապես կթողնեն նրան և կյանքի նոր փուլ կսկսեն։

Խեցգետին

Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները

Խեցգետինները շատ բազմակողմանի անհատներ են, բայց նրանց համար հարաբերությունները գլխավոր առաջնահերթությունն են, իսկ խանդը նրանց համար սիրո անբաժան մասն է։ Երբեմն նրանք այնքան վիրտուոզ են խանդում, որ իրենք էլ են ապշում իրենց մտավոր և ինտելեկտուալ կարողությունների վրա։

Առյուծ

Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները

Առյուծների խանդը շատ անսպասելի կարող է լինել։ Եվ այդ ամենը նրանց ինքնասիրության պատճառով։ Եթե զուգընկերը Առյուծին խանդի առիթ է տալիս, դա կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Նա կարող է առյուծավարի կատաղել, կարող է արհամարհել և իր համար հետևություններ անել։ Առյուծի դեպքում ընդհանուր համակարգ գոյություն չունի, բայց հիմնականում Առյուծը շատ գեղեցիկ է խանդում։ Կարևորը նրան անհանգստանալու լուրջ առիթներ չտաք։

Կույս

Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները

Կույսի մոտ ողջ կյանքը մշակված և գծված համակարգով է աշխատում և զուգընկերն էլ այդ թվում։ Եթե նա կույսի կողքին է, ուրեմն նրանք կատարյալ համապատասխանում են միմյանց, իսկ դա նշանակում է, որ նրանց հարաբերություններում խանդը տեղ չունի։

Կշեռք

Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները

Կշեռքների համար խանդը կարծես անհրաժեշտություն է, բայց այդ առիթով նրանք առանձնապես իրենց չեն կոտորի և սկանդալներ չեն սարքի։ Բանն այն է, որ կշեռքներին միշտ կասկածելու համար առիթ է անհրաժեշտ։ Իսկ ինչը կարող է կասկածի ավելի լավ առիթ լինել, քան խանդը զուգընկերոջ նկատմամբ։ Նրանք մանր առիթներ են գտնում խանդի համար, վիճում և նեղանում են զուգընկերոջից, իսկ հետո հաշտվում են ու խաղաղ ու ջերմ ապրում, մինչև հաջորդ թեթև առիթը։

Կարիճ

Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները

Կարիճին խանդի հիմնավոր պատճառ տալն ավելի վտանգավոր է, քան իսկական թունավոր կարիճի հետ գործ ունենալը։ Նրանք խանդում են զուգընկերոջը ամեն ինչի նկատմամբ, անգամ իրենք իրենց նկատմամբ։ Իսկ եթե Կարիճին դավաճանեք և այդ հողի վրա բաժանվեք, իմացեք, որ ողջ կյանքում ոխերիմ թշնամի կունենաք։

Աղեղնավոր

Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները

Աղեղնավորն ինքն էլ չգիտի, խանդում է արդյոք, թե ոչ։ Նրանք շատ ուղղամիտ են և նախընտրում են իրենց կողքին իրենց նմանին տեսնել։ Իսկ նման հարաբերություններում խանդը դժվար է տեղ գտնում։ Եթե Աղեղնավորին կամ նրա զուգընկերոջը մի բան դուր չի գալիս, նրանք անմիջապես պարզում են իրեն մեջ բոլոր հարցերը և օպտիմալ որոշման են գալիս։

Այծեղջյուր

Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները

Այծեղջյուրները չափազանց զբաղված են կյանքում, որպեսզի շեղվեն խանդի վրա։ Նրանք այս հարցում շատ բանով Կույսերին են նման։ Եթե փորձեք խանդի միջոցով թարմություն հաղորդել Այծեղջյուրի հետ ձեր հարաբերություններին, զուր ժամանակ կկորցնեք։ Իսկ եթե զուգընկերն իրոք տարվել է ուրիշով, ապա Այծեղջյուրը պարզապես կհիասթափվի և վերջ կտա ահարաբերություններին, առանց խանդի տեսարանների։

Ջրհոս

Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները

Ջրհոսներն իրենք էլ դեմ չեն ստիպել զուգընկերոջը խանդել։ Նրանց համար կարևոր է կյանքում թարմությունը, նորությունը և ցանկալի է ոչ այնպիսին, ինչպես ուրիշների մոտ է։ Եթե Ջրհոսն իրոք սիրում է զուգընկերոջը, ապա խանդի առիթ նկատելով, նա ամեն բան կանի, որպեսզի նրա ուշադրությունը կրկին իր վրա ուղղի։ Սակայն եթե Ջրհոսի զգացմունքներն այնքան էլ խորը չեն, ապա խանդի առիթը նրա համար երկար սպասված ազատում կլինի ոչ այնքան հետաքրքիր հարաբերություններից։

Ձկներ

Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները

Եթե գեթ մեկ անգամ ձկներին խանդի առիթ տաք, հավատացեք, որ նրանք դա երբեք չեն մոռանա։ Նույնիսկ եթե հարաբերություններում ամեն բան կատարյալ է, ժամանակ առ ժամանակ նրանք կհիշեցնեն զուգընկերոջը այդ դեպքի մասին։ Ձկները սիրում են տառապել, և խանդը ուտում է նրանց ներսից երկար ու տանջալի։ Սակայն փորձել կանխել ձկների այս տանջանքը անհնարին է։ Պարզապես, երբ նրանց թախիծն է պատում, եղեք նրանց կողքին, հաճոյախոսություններ արեք, փորձեք վստահեցնել, որ սիրում եք։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...