Նավաստուն հաջողվել է տեսանկարել վարդագույն դելֆինին. ցնցող կադրեր

Երբևէ ձեզ հարց տվե՞լ եք, թե արդյոք գոյություն ունե՞ն վարդագույն դելֆիններ, թե դրանք զուտ մուլտային կերպարներ են։

Պարզվում է, որ՝ այո։

Նավաստուն հաջողվել է տեսանկարել վարդագույն դելֆինին. ցնցող կադրեր

Սովորաբար վարդագույն երանգ լինում է դելֆինների փորի հատվածում, իսկ այստեղ նա ամբողջովին վարդագույն է։

Ամենայն հավանականությամբ սա գենետիկական շեղում է, երբ տեղի չի ունեցել մաշկի մոխրագույն երանգի սովորական պիգմենտացիան։

Սա ցույց է տալիս, որ կենդանին ալբինոս է, սակայն դա չի խանգարում, որ Փինքին շատ խելացի և նորմալ դելֆին լինի, միևնույն ժամանակ՝ անսահման գեղեցիկ։

Նավաստուն հաջողվել է տեսանկարել վարդագույն դելֆինին. ցնցող կադրեր

Երկար ժամանակ Փինքիի սեռական պատկանելիության հարցը բաց էր մնում։ Շատերն էին փորձում պարզել դա, և վերջապես 2016 թվականին նա թույլ տվեց, որ ֆոտոխցիկը մոտենա իրեն։

Չարտերային նավի կապիտան Էրիկ Ռյուն նկարել է դելֆինին Լուիզիանայում, Չառլզ լճում նավարկության ժամանակ։

Տղամարդու առաջին հանդիպումն այս հրաշքի հետ տեղի է ունեցել 2007 թվականին։

Նավաստուն հաջողվել է տեսանկարել վարդագույն դելֆինին. ցնցող կադրեր

Փինքին շատ հետաքրքրասեր դելֆին է, նա այնքան է տարվում, որ լողում է դեպի նավերը՝ 10 ֆուտ հեռավորության վրա։

Կապիտանը կիսվել է լրագրողների հետ, նա շատ ուրախ էր, որ վերջապես իմացել էր դելֆինի սեռը։

«Ես նրա զուգավորման հարյուրավոր կադրեր եմ արել և ապացուցել բոլորին, որ Փինքին էգ է։ Ես համոզված եմ, որ առաջինը ես եմ դա տեսել և լուսանկարել»։

Հիմա երբ պարզ է արդեն, որ Փինքին էգ է, հաջորդ հարցն է ծագում՝ նա հղի՞ է։

Ինչ իմանանք, միգուցե մի որոշ ժամանակ անց Լուիզիանայում մի նոր վարդագույն դելֆին հայտնվի։

 

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...