3 սխալ, որը կանայք թույլ են տալիս տղամարդկանց հետ շփվելու ժամանակ

Մանր վեճեր և կոնֆլիկտներ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում բոլոր զույգերի միջև և դա անխուսափելի է։ Սակայն մյուս կողմից այդ վեճերի մի զգալի հատված կարող էր և չլինել, եթե կանայք շփման ժամանակ որոշ սխալներ թույլ չտային։ Եկեք հասկանանք, թե որոնք են այդ սխալները։

Հոգեբանները նշում են, որ կանայք տղամարդկանց հետ շփվելու ժամանակ հաճախ չեն ցանկանում ջանք թափել, որպեսզի նրանց ճիշտ հասկանան։ Արդյուքնում սկսում են կարծել, որ իրենց ոչ ոք չի հասկանում։ Սակայն եթե տղամարդու հետ շփումը խելամիտ կերպով կառուցվի, ապա հաղորդվող ինֆորմացիան էլ  կլինի հասկանալի և լսելի։

Խոսակցություն միաժամանակ մի քանի թեմաների շուրջ

Կանացի ուղեղը կարող է միաժամանակ մի քանի ինֆորմացիոն հոսք մշակել, ինչը չի կարելի ասել տղամարդկանց մասին։ Արդյուքնում կանայք կարող են խոսել մի բանի մասին, այնուհետև կտրուկ փոխել թեման և վերջում քննարկել որևէ երրորդ թեմա։ Սա նյարդայնացնում է տղամարդկանց։ Այդ պատճաոով փորձեք հարցերը քննարկել ըստ հերթականության՝ սկսելով ամենակարևորից։

Տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց ընդհատում են

Երբ տղամարդուն ընդհատում են, նա ենթագիտակցաբար դա ընկալում է, որպես մրցակցություն կամ ագրեսիա։ Տղամարդկանց հետ շփվելու ժամանակ կանայք պետք է հաշվի առնեն սա։

Խոսել ակնարկներով

Սովորաբար կանայք վախենում են խոսել իրենց ցանկությունների և խնդիրների մասին։ Արդյուքնում սկսում են պտտվել իրենց խնդրի շուրջ՝ շփոթության մեջ գցելով բոլորին։ Պետք է հասկանալ, որ զուգընկերները տարբեր ձև են մտածում, իսկ ուժեղ սեռի ներկայացւցիչների համար շատ դժվար է հասկանալ կանացի ակնարկները։ Այդ պատճառով տղամարդու հետ կարևոր խոսակցություն սկսելուց առաջ նստեք նրա դիմաց, տեսողական կոնտակտ ստեղծեք և ձեր մտքերը արտահայտեք կարճ և առանց էմոցիաների։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...