Ինչ են պատմում ձեռքերը տիրոջ առողջական վիճակի մասին

Ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ ձեռքի միջոցով կարելի է եզրակացնել քաղցկեղի զարգացման վտանգի մասին:

Սակայն պարզվում է, որ ձեռքերը կարող են «պատմել» նաև այլ հիվանդությունների մասին:

Առողջ ձեռքերը պետք է հարթ լինեն, մաշկը առողջ գույն պետք է ունենա, գծերը հստակ երևան, իսկ անոթները չընդգծվեն:

Եթե ձեռքի մաշկը դեղնում է, պետք է ստուգել լյարդի և լեղապարկի վիճակը:

Ափերի բարձր խոնավությունը վկայում են էնդոկրին համակարգի խնդիրների մասին:

Ինչ են պատմում ձեռքերը տիրոջ առողջական վիճակի մասին

Անբնական մարմարյա տեսքը անոթային հիվանդությունների նշան է:

Եթե ձեռքերը սառն են, ուրեմն խախտված է արյան շրջանառությունը, ճկույթ մատի թմրությունը կարող է սրտի և անոթների հետ կապված խնդիրների հետևանք կինել:

Հոդերում խշրտոցը օրգանիզմում կալցիումի պակասի արտահայտություն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: