Իսկական տղամարդու հետ դու կզգաս այս 9 զգացողությունները․ սպասիր նրան

Տղամարդու հասունությունը տարիքով չի որոշովում:  Այն որոշվում է  փորձով, կրթվածությամբ և աշխարհընկալմամբ:  9 նշան այն մասին, որ նա իրական հասուն տղամարդ է:

Նա քո սադրանքներիн չի տրվում:  Նա երբեք  չի փորձի քեզ հետ վիճել, նախ կփորձի քեզ հանդարտեցնել, այն դեպքում, երբ ոչ հասուն տղամարդը կսկսի քեզ հետ վիճել, ձայնը բարձրացնել և շատ հաճախ վեճ հրահրող կլինի:

Նա գիտի, թե ինչ է ուզում և քեզ ինչ է պետք: Միանշանակ, հասուն տղամարդը հարաբերություններում կլինի առաջնորդ, նա ոչ միայն որոշումնր  կկայացնի, այլ նաև  հաշվի կնստի քո ցանկությունների և նախընտրությունների հետ, այն դեպքում, երբ ոչ հասուն տղամարդը հաշվի չի նստի քո ոչ մի  պահանջի հետ:

Նա կքաջալերի քո պլաննները: Եթե դու որոշել ես ճամփորդել ընկերուհուդ հետ, նա երբեք չի կանգնի քո ճանապարհին, իսկ ոչ հասուն տղամարդը 100 պատճառ կգտնի, որ քեզ հետ կանգնեցնի քո ծրագրերից:

Նա իր խնդիրները քեզ չի վերագրի: Եթե անգամ մի բան այն չի եղել աշխատավայրում, նա թույլ չի տա, որ իր  զգացմունքները իշխեն իրեն և բացասական էմոցիաները չի թափի քո վրա:

Նա քեզ երես կտա ժամանակ առ ժամանակ: Նա կարող է ժամանակ առ ժամանակ քեզ անակնկալներ մատուցել` ռոմանտիկ ընթրիքի հրավիրել:

Նա պատրաստ է ձեր երկուսի փոխարեն պատասխանատվություն ստանձնել:

Նա  կարողանում է հոգ տանել քո մասին: Եթե նա  նա օրինակ, հաճույքով գնում է  խանութ, քանի որ դու ես դա խնդրել,  կամ երբ դու հիվանդ ես ու նա փորձում է քո մասին հոգ տանել, ապա, միանշանակ, վստահ եղիր քո դիմաց հասուն տղամարդ է կագնած, դու նրա կողքին քեզ պաշտպանված կզգաս:

Նա չի ստիպի քեզ  մեղավոր զգաս:  Հոգեբանորեն հասուն,  իրեն հարգող տղամարդը երբեք թույլ չի տա, որ իր կողքի կինը իրեն մեղավոր զգա:

Նա զիջումների կգնա: Նա կփորձի  զիջումների գնալ, քանի որ նրան հայտնի է  պարզ ճշմարտությունը` «Զիջիր, որ հաղթես»:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...