Խողովակների խցանումների դեմ պայքարելու բազմաթիվ միջոցներ կան։
Այսօր խանութներում բազմաթիվ քիմիական նյութեր են վաճառում, որոնք արագ վերացնում են խցանումները։
Սակայն առաջարկում ենք առանց ավելորդ գումար ծախսելու և ամենակարևորը, առանց քիմիական վնասակար նյութերի մաքրել խցանումները՝ ձեր խոհանոցում ձեռքի տակ եղած նյութերի օգնությամբ։
Վանտուզով
Առաջին հերթին օգտվում ենք վանտուզից։ Մի քանի անգամ սեղմում և բաց ենք թողնում այն ջրթափ խողովակի անցքի վրա։ Եթե լվացարանը երկու մասից է բաղկացած միաժամանակ պետք է երկու վանտուզ օգտագործեք, կամ անցքերից մեկը ամուր փակեք թաց լաթով։
Եռացրած կամ տաք ջրով
Եթե խողովակները պողպատյա են 1 լիտր եռացրած ջուր լցրեք խողովակի մեջ և սպասեք 20 րոպե։ Եթե խողովակները պլաստիկից են ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 60-70 աստիճանը։ Եթե չօգնի, անցեք հետևյալ մեթոդին։
Սոդայով և աղով
Սննդային սոդայի և աղի 1։1 հարաբերությամբ խառնուրդը լցրեք ջրթափ անցքի մեջ։ Վրայից տաք ջուր լցրեք, սպասեք 15-20 րոպե։
Դրանից հետո շարունակեք վանտուզով, ինչպես նկարագարված է վերևում։
Քացախով և սոդայով
Սկզբի համար խողովակի անցքի մեջ 150 գրամ սոդա լցրեք, այնուհետև վրայից լցրեք 9%-անոց քացախը և անմիջապես ամուր փակեք խողովակի անցքը խցանով, որպեսզի փրփուրը դուրս չտա։ Սպասեք 15 րոպե և վրայից տաք ջուր լցրեք։
Խցանումների կանխարգելում
Թեյնիկով ջուր եռացրեք և պարզապես լցրեք լվացարանախեցու անցքի մեջ։ արեք դա երկու օրը մեկ։
Պաշտպանիչ ցանցեր տեղադրեք․ սննդի մնացորդները կհավաքվեն դրանց մեջ և չեն հասնի խողովակներին։
Հաճախ խոշոր աղ լցրեք խողովակի մեջ, վրայից եռացրած ջուր ավելացնելով։ Նույնպես կարող եք սոդան ու քացախն օգտագործել։
Ուշադիր եղեք, որ լոգարանի և խոհանոցի լվացարանները մազերով չխցանվեն, քանի որ այս դեպքու անգամ քիմիական նյութերը ձեզ չեն օգի։