Լռությունը ոսկի է․ 5 պատճառը նպատակները գաղտնի պահելու համար

Համաձայն հետազոտությունների բարձրաձայնված պլանների միայն 10 %-ն է իրականանում։ Էզոթերիկները և հոգեբանները նշում են, որ այն ունի իր բացատրությունը։ Ինչո՞ւ է հարկավոր գաղտնի պահել ցանկությունները։

Էզոթերիկ բացատրություն

Էզոթերիկները նշում են, որ պլանների մասին խոսելից մենք վատնում ենք այն էներգիան, որը կարող էին ուղղել դրանց իրականացմանը։ Ստացվում է, որ մեր էներգիան անտեղի վատնում ենք։ Եվ երբ պլանները իրականացնելու ժամանակն է գալիս, մենք այլևս ուժ չենք ունենում։

Երազանքը կարող են լսել չարակամները։ Նրանք կարող են նախանձել։ Անգամ հարազատները և ընկերները երբեմն չեն կարողանում կառավարել իրենց էմոցիաները։ Իսկ նախանձը շատ հզոր լիցք է և լիցքերի դաշտում  խանգարում է պլանների իրականացմանը։

Հոգեբանական բացատրություն

Նպատակների մասին պատմելով կորցնում եք հավատը ձեր հանդեպ։ Ձեր շրջապատը կարող է կասկածամտորեն վերաբերվել ձեր ամբիցիաներին։ Արդյուքնում անգամ ամենավստահ մարդը կարող է կորցնել իր հավատը և կասկածել։

Ենթագիտակցությունը նպատակները իրականացված է համարում։ Երբ մենք ուրիշներին պատմում ենք մեր նպատակների մասին, մեր ենթագիտակցությունը սկսում է չտարբերել իրականությունը և պատմությունը։ Այն նպատակը իրականացված է համարում և հանգստանում։

Կարող են գողանալ գաղափարը։ Այո, որքան էլ ցավալի հնչի, այնուամենայնիվ եթե ինչ-որ մեկին պատմեք  ձեր նպատակների և գաղափարների մասին, ապա այն կարող են գողանալ և ձեզանից շուտ իրականացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...