5 նշան, որ դուք նրան այլևս չեք սիրում. արժե՞ արդյոք շարունակել հարաբերությունները

Ահա դուք հանդիպել եք ձեր կյանքի տղամարդուն, սիրել եք, ամուսնացել։

Թվում է, թե միշտ էլ այդպես է լինելու, դուք միշտ լի եք լինելու սիրով և ամեն վայրկյանը ցանկանալու եք նրա հետ անցկացնել։ Սակայն իրականում ամեն բան այնքան էլ այդպես չէ։ Այսօր դուք խելագարի նման սիրում եք, իսկ վաղվա օրը ցանկանում եք միայնության մեջ անցկացնել, և դա նորմալ է։

Իսկ լինում է նաև, որ սերն անցնում է։ Դա ցավոտ է, վիրավորական ու դառը, բայց դա էլ նորմայի տարբերակ է, չէ՞ որ կյանքում ոչ մի բան հավերժ չէ։

1. Միայնակ դուք ձեզ շատ ավելի լավ եք զգում

Դուք սկսել եք նկատել, որ մենակ ձեզ ավելի հարմարավետ եք զգում, իսկ ամուսինն իր ներկայությամբ նյարդայնացնում է ձեզ։ Եվ դա շաբաթներ ու ամիսներ է տևում։

2. Դուք չեք գնում կոմպրոմիսների, անում ենք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում ձեզ համար

Եթե մինչ այդ դուք քննարկում էիք ձեր համատեղ ծրագրերը և անհրաժեշտության դեպքում փոխհամաձայնության էիք գալիս, ապա հիմա ձեզ միայն ձեր սեփական տեսակետն է հետաքրքրում։

3. Դուք ավելի շատ ժամանակ եք անցկացնում ընկերուհիների հետ

Յուրաքանչյուր կնոջ կյանքում էլ պետք է ընկերուհիների համար ժամանակ լինի։ Լուրջ պատճառ է սակայն խորհել ամուսնու հետ հարաբերությունների մասին, եթե սիրելի ընկերուհիների հետ ավելի շատ ժամանակ եք անցկացնում, քան նրա։

4. Դուք նրա մեջ տղամարդ չեք տեսնում

Սա ամենավտանգավոր ազդանշանն է։ Միգուցե ստացվի փոխել ամեն բան, եթե դուք ժամանակին նկատեք խնդիրը։ Հիշեք, թե ինչի համար եք սիրել ձեր ամուսնուն, ինչպես են սկսվել ձեր հարաբերությունները, ինչով է նա ձեզ գրավել։

5. Դուք ավելի շատ եք «սեփական» գործեր ունենում, որոնք առաջ բացառապես միասին էիք անում

Ինչի մասին էլ որ խոսքը գնա, առանց ամուսնու ձեզ ավելի լավ է և վերջ։ Եվ սիրո մասին այստեղ խոսք գնալ չի էլ կարող։

Եթե կարդալով այս կետերը դուք ճանաչեցիք ինքներդ ձեզ, խուճապի մի մատնվեք, հնարավոր է, որ դեռ ամեն ինչ կարելի է շտկել։ Եվ հիշեք, որ հարաբերությունները տարիներով են կառուցվում, իսկ քանդել դրանք կարելի է մեկ րոպեում։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...