Ինչպես շփվել «բարդ» մարդկանց հետ. 5 ոսկե խորհուրդ

Ասում են` մարդը ամեն ինչի հետ էլ համակերպվում է, և՛ կյանքի ռիթմի, և՛ կյանքի ամեն տեսակ պայմանների, և՛ ամեն տեսակ մարդկանց հետ:

Ինչպե՞ս ենք մենք կարողանում ապրել իրարից այսքան տարբեր մարդկանց կողքին Համակերպվո՞ւմ ենք, սովորո՞ւմ:

Մենք հարմարվում ենք ամեն տեսակ հանգամանքերի հետ, հանդուրժում ենք մարդկանց, ովքեր մեզ հաճելի չեն, հաճախ ստիպված ենք դա անել:

Բայց կարելի է մի փոքր հեշտացնել այդ մարդկանց հետ շփումը: Հոգեբանները նման դեպքերում խորհուրդ են տալիս`

Ինչպես շփվել «բարդ» մարդկանց հետ. 5 ոսկե խորհուրդ

1. Շատ ժպտացեք

Մի սպասեք, թե դիմացինն առաջինն է քայլ անելու սառույցը հալեցնելու համար: Առաջինը դա դուք ինքներդ արեք: Ժպտացեք, նա դա ձեզանից ամենաքիչն է սպասում: Ժպիտը խոսում է այն մասին, որ դուք բարյացակամ ու ընկերական եք տրամադրված: Ժպտացեք, դրական լիցքեր, զգացմունքներ փոխանցեք իրար:

2. Մի շտապեք եզրակացություններ անել

Բարդ բնավորություն ունեցող մարդկանց հետ շատ դժվար է շփվելը, քանի որ ժամանակ է պահանջվում, որ նա «բացվի», ու դուք ճանաչեք նրան: Բայց պետք չի շտապել, ինչպես ասում են` մի դատեք գրքի մասին ըստ կազմի:

Դուք երբեք նախօրոք չեք կարող իմանալ մարդու բնավորության գծերը, եթե նա փակ է, դա չի նշանակում, որ մտերմանալուց հետո էլ նույնը կլինի, չի ծիծաղում` չի նշանակում հումորի զգացում չունի: Գուցե դուք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեք:

3. Խոսեք «անվտանգ» թեմաներից

Եթե դուք կարծում եք, որ դիմացի մարդու հետ դժվար է շփվելը, ոչ մի դեպքում մի խոսեք քաղաքականությունից, երկրի վիճակից, սոցիալական խնդիրներից: Խոսակցությունը վարեք ավելի թեթև թեմաների շուրջ` եղանակ, սիրած երաժշտություն, մեքենաներ, երկրներ և այլն:

Ինչպես շփվել «բարդ» մարդկանց հետ. 5 ոսկե խորհուրդ

4. Ոչինչ սրտին մոտ մի ընդունեք

Նման մարդիկ իրենց խոսքում հաճախ են վիրավորում դիմացինին, հավատացեք` նրանք դա հաճախ չմտածված են անում: Նրա խոսքերը որպես անձնական վիրավորանք մի ընդունեք:

5. Խոսակցությունը ձեր «տարածքում» վարեք

Եթե դուք պետք է հանդիպեք նման մարդու հետ և ինչ-որ հարց քննարկեք և նախօրոք գիտեք, որ նրա բարդ բնավորության պատճառով կաշկանդվելու եք, հանդիպումը ձեզ համար ծանոթ և հարմար տարածքում նշանակեք, որպեսզի խուսափեք ավելորդ լարվածությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...