Ահա թե ո՞ր արտահայտություններն են հունից հանում կենդանակերպի նշաններին

1. Խոյ. «Հետո կխոսենք»

Կրքոտ և անհամբեր Խոյերն ատում են, երբ իրենց ստիպում են սպասել։

2. Ցուլ. «Դու ճիշտ չես»

Այս նշանի ներկայացուցիչները շատ սուր են ընդունում իրենց ճշմարտացիության հասցեին արտահայտված կասկածանքները։

3. Երկվորյակներ. «Մի քիչ լռիր»

Այս մարդիկ ապրում են շփվելով, զրկել նրանց նման հնարավորությունից, նշանակում է վիրավորել նրանց մինչև հոգու խորքը։

4. Խեցգետին. «Արի դա սպոնտան անենք»

Փակ և պրագմատիկ Խեցգետինները նախընտրում են ամեն բան նախօրոք պլանավորել։ Ցանկացած սպոնտան որոշում նրանց հունից հանում է։

5. Առյուծ. «Դա քեզ չի սազում»

Հիշեք. Առյուծներին ամեն բան է սազում, եթե նույնիսկ դա այդպես չէ։ Քննադատությունն իրենց հասցեին նրանք չեն ների։

6. Կույս. «Ես այդ կապակցությամբ այլ կարծիքի եմ»

Այս մարդիկ շատ պահանջկոտ են, նրանք ամեն ինչի վերաբերյալ իրենց կարծիքն ունեն և իրենց շատ է վիրավորում, եթե չեք ցանկանում իրենց լսել։

7. Կշեռք. «Արագ որոշիր»

Մշտապես կասկածող Կշեռքների համար նման արտահայտությունն իսկական դժոխք է։ Նրանք տանել չեն կարողանում, երբ իրենց շտապեցնում են և դա որպես ճնշում են ընկալում։

8. Կարիճ. «Սա վերջնագիր է»

Եթե դուք չեք ցանկանում փչացնել հարաբերությունները կարիճի հետ, խուսափեք կատեգորիկ արտահայտություններից և նրանց մի սահմանափակեք։

9. Աղեղնավոր. «Ամեն բան վատ է»

Տվյալ նշանի տակ ծնված մարդիկ անուղղելի օպտիմիստներ են։ Նրանց նյարդայնացնում է, երբ ինչ որ մեկը խնդիրներ է ստեղծում դատարկ տեղը։

10. Այծեղջյուր. «Իզուր ես դու դա անում»

Այս անհատները շատ կամակոր են և տանել չեն կարողանում, երբ իրենց քննադատում են։

11. Ջրհոս. «Դա ապուշ միտք է»

Այս նշանի ներկայացուցիչները ի ծնե փորձարարներ են։ Եթե իրենց առաջարկությունը չեն հարգում, նրանք դա որպես անձնական վիրավորանք են ընկալում։

12. Ձկներ. «Քո մասին այստեղ ասում էին, որ…»

Նրանց համար շատ կարևոր է, թե ինչ են իրենց մասին մտածում ուրիշները։ Ձկները չափազանց սուր են ընկալում իրենց վերաբերյալ բամբասանքները։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...