Անհավանական է. ահա թե, ինչու չի կարելի դատարկ ձեռքով հյուր գնալ․․․

Պարզվում է՝ կտրականապես չի կարլեի ուրիշի տուն դատարկ ձեռքով գնալ, և խոսքը տոների մասին չէ, երբ նվերն անբաժան մաս է: Պետք է անպայման գոնե որևէ փոքր նվեր տանել:

Յւրաքանչյուրս կիսելու բան ունի: Տվեք, ուրիշներին ուրախություն պարգևեք, նվերներ տարեք, թեկուզ փոքր, թեկուզ ոչ նյութական, կզարմանաք, թե ինչպես կփոխվի կյանքի որակը:

Կարդացեք այս հատվածը Դիպակ Չոպրայի «Հաջողության 7 հոգևոր օրենք» գրքից՝
Որևէ մեկին հանդիպելով դուք կարող եք լուռ նրան օրհնանք ուղարկել, նրան երջանկություն, ուրախություն և ավելի շատ ժպիտ մաղթել: Լուռ նվիրելու այս տեսակը շատ մեծ ուժ ունի:

Օգտակար բաներից մեկը, որոնք ինձ սովորեցրել էին երեխա ժամանակ և որոնք ես սովորեցրի իմ երեխաներին՝ երբեք ոչ մեկի տուն դատարկ ձեռքով չգնալ, երբեք ոչ ոքի մոտ առանց նվերի չգնալ:

Դուք կարող եք ասել. «Ես ինչպե՞ս կարող եմ տալ ուրիշներին, եթե ներկայումս ինձ չի բավարարում»:

Դուք կարող եք ծաղիկ տանել: Մեկ ծաղիկ:

Կարող եք գրություն կամ բացիկ տանել, որոնք ինչ-որ բան կասեն ձեր զգացմունքների մասին այն մարդու հանդեպ, ում մոտ գնացիք:

Կարող եք հաճոյախոսություն տանել: Եվ դրանով լավացնել տրամադրությունը:

Կարող եք աղոթք տանել… և դրանով աջակցել տանտիրոջը:

Որոշում ընդունեք տալ՝ ուր էլ գնաք, ում էլ տեսենք: Որքան շատ եք տալիս, այնքան շատ եք ստանում: Իսկ երբ ավելի շատ եք ստանում, ավելի շատ տալու ձեր կարողությունը մեծանում է:

Մեր իրական բնությունը հարստությունը և առատությունն են, մենք հարուստ ենք բնությունից, քանի որ բնությունը բավարարում է մեր բոլոր պահանջմունքները և ցանկությունները: Մենք ոչինչ չենք կորցնում, որովհետև մեր էությունը զուտ ներունակությունը և անսպառ հնարավորություններն են:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...