Եթե ներում եք. 4 կանոն, որոնց պետք է ենթարկվի տղամարդը դավաճանությունից հետո

Զուգընկերոջ դավաճանությունը շատ ծանր է, և ոչ բոլորը կարող են ընդունել այդ փաստը, այդ պատճառով էլ կարող են անմիջապես խզել հարաբերությունները։

Բայց կան կանայք, որոնք պատրաստ են փակել աչքերը դավաճանության վրա և մարդուն ևս մեկ հնարավորություն տալ։ Մի կողմից դա ճիշտ է, բայց մյուս կողմից՝ ռիսկային. չէ՞ որ մարդը կարող է կրկին դավաճանել։ Որպեսզի դա տեղի չունենա, պետք է կանոններ սահմանել։

1. Նա պետք է գրի այն կնոջը, ում հետ դավաճանել է Ձեզ

Տղամարդը պետք է ամբողջովին խզի հարաբերություններն այն կնոջ հետ, ում հետ դավաճանել է։ Նա պետք է բացատրի, որ դա սխալ է եղել, որ ինքը ուրիշի կողքին է և չի ուզում խզել իր հարաբերությունները։ Նա պետք է խնդրի նաև այդ կնոջը, որ երբեք իր հետ այլևս կապ չունենա։ Նրան պետք է արգելափակի բոլոր սոցցանցերում։

2. Նա պետք է համաձայնի հոգեբանի մոտ գնալ

Զույգի համար շատ դժվար է լինելու փոխադարձ վստահությունը կրկին վերականգնելը։ Դրա համար էլ երկուսն էլ պետք է հոգեբանի դիմեն։

3. Տղամարդը պետք է ցույց տա, որ իրոք զղջում ու ափսոսում է

Երբ դուք անմիջապես ներում եք տղամարդուն, նա հասկանում է, որ ձեր կյանքում գլխավոր տեղ է զբաղեցնում։ Նրան կարող է թվալ, որ էլի կարող է աջ ու ձախ գնալ, և դուք կրկին նրան կներեք, այդ պատճառով էլ տղամարդը պետք է իր վարքով ցույց տա, որ իրոք ափսոսում է, որ հիմա վատ համբավ ունի և որ անարժանի պես է իրեն պահել։

4. Նրան հնարավորություն տվեք, որ ինքն ընտրի իր ճանապարհը

Մի վերահսկեք տղամարդուն՝ ստուգելով նրա փոստն ու հաղորդագրությունները։ Դա միայն կվատացնի հարաբերությունները։ Նրան ազատություն տվեք և հասկացրեք, թե ինչ է իրեն սպասվում, եթե կրկին ձեզ դավաճանի։

Ձեր հարաբերություններին ևս մեկ հնարավորություն տվեք, եթե դրան պատրաստ եք։ Միայն թե մի ներեք, եթե տղամարդը դրա համար ջանքեր չի գործադրում։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...