12 ճակատագրական սխալ լվացքի ժամանակ. №10-ը իսկապես զարմացրեց

1. Մի մոռացեք մաքրել լվացքի մեքենան: 

Լվացեք լվացքի փոշու ամանը, լվացքից հետո դուռը բացեք, որ չորանա, դուռը սրբեք: Մեքենայի ներքևում ֆիլտր կա, այն պետք է 3 ամիսը մեկ մաքրել: Տարին մեկ անգամ դատարկ մեքենան միացրեք տաջ ցիկլով կես լ. քացախով:

2. Միաժամանակ չափից շատ հագուստ մի լվացեք:

Գերծանրաբեռնվածությունից առանցքակալները կարող են շարքից դուրս գալ:

3. Սրբիչները լվալիս կոնդիցիոներ մի օգտագործեք:

Կոնդիցիոները նվազեցնում է խոնավություն կլանելու գործվածքի հատկությունը:

4. Գուլպաներն առանձին ցանցով լվացեք:

Որպեսզի դրանք չկորցնեք մյուս հագուստի մեջ:

5. Բարձերը և ծածկոցները երկու անգամ լվացեք: 

Առաջին անգամ փոշով, երկրորդ անգամ՝ առանց:

6. Լողազգետսը մեքենայով մի լվացեք: 

Լվացեք ձեռքով սառը ջրով:

7. Չափից շատ սպիտակեցնող նյութ մի օգտագործեք, այն փչացնում է հագուստը:

8. Արձակեք կոճակները, այլապես կարող եք առանց դրանց մնալ:

9. Տաբատի շղթան փակեք: 

Այլապես կարող են մյուս շորերը վնասվել:

10. Չափից շատ փոշի մի լցրեք: 

Այն շատ փրփուր է առաջացնում, ինչը նստում է հագուստի վրա՝ այն նորից կեղտոտելով:

11. Բծերը մի շփեք, կարող եք կտորը ծակել: 

Բծի վրայի մաքրող նյութը զգուշությամբ անձեռոցիկով մաքրեք:

12. Ճիշտ դասակարգեք: 

Միասին մի լվացեք գունավոր և սպիտակ հագուստը: Բուրդը և այլ գործվածքները նույնպես: Սրբիչներն էլ՝ սեինթետիկայի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...