7 բան, որոնք ընդամենը վատնում են ձեր ժամանակը

Շատերը կհամաձայնեն, որ կան բաներ, որոնց վրա չարժե ժամանակ ծախսել։ Եվ պարտադիր չէ, որ դրանք վատ բաներ լինեն, պարզապես՝ անօգուտ են։

Հեռուստացույց դիտել

Իհարկե, սա չի վերաբերում ընդհանրապես հեռուստացույց դիտելուն։ Սակայն պետք է նայել թոք–շոուներ, անորակ ֆիլմեր և սերիալներ։ Լուրերն ավելի լավ է կարդալ, առցանց լրատվական կայքերը շատ ավելի ինֆորմատիվ են։ Հեռուստացույցը գնալով ավելի քիչ օգուտ է սկսում տալ։

Լինել ինչ–որ մեկի կողքին միայն չձանձրանալու կամ մենակ չմնալու համար

Սա նշանակում է դժբախտ մնալ, բայց արդեն ինչ–որ մեկի կողքին։ Այս ընտրությունը կխանգարի ձեզ և թույլ չի տա, որ ճիշտ ժամանակին ճիշտ մարդը ձեզ մոտենա։

Փորձել լուծել ուրիշի խնդիրները

Նույնիսկ եթե դուք դրանք լուծեք, դրա համար ձեզ շնորհակալություն էլ չեն ասոի։ Իսկ դուք կծախսեք ձեր ուժերը, հնարավոր է՝ վերջին փողերը… Հավատացեք, նույնիսկ ամենամոտ ընկերները չպետք է լուծեն միմյանց խնդիրները։ Հիմա միգուցե չհավատաք, բայց կյանքը ցույց կտա, որ ուրիշների խնդիրների մեջ խցկվել պետք չէ։

Վիճել

Արժե վիճել միայն այն դեպքում, երբ դուք և ձեր զրուցակիցը բավական ադեկվատ եք, որպեսզի վեճի միջոցով նոր տեսակետ գտնեք, նոր հայացք ինչ–որ բանի նկատմամբ։ Մնացած դեպքերում դա ժամանակի զուր վատնում է։

Զբաղվել մի բանով, որը ձեզ չի ուրախացնում

Գնալ չսիրած աշխատանքի, ստանալ ոչ այն կրթությունը, ինչ կուզեիք, ապրել չսիրած մարդու հետ։ Դադարեք անել ինչ–որ բան երջանիկ լինելու համար, արեք այն, ինչը հենց հիմա է ձեզ երջանկացնում։

Թվացյալ խնդիրներ ստեղծել

Խնդիրներ չունեք, սակայն բողոքում եք, որ նոր բլուզ եք ուզում, բայց գումարը չի հերիքում… կա մարդկանց այդպիսի տեսակ, որոնք իրենք են խնդիրներ ստեղծում։ Դա թույլ է տալիս իրենց դժբախտ ու տխուր լինեն, միայն թե դա բացարձակ անիմաստ է։

Փորձել ինչ–որ մեկին ստիպել, որ սիրի ձեզ

Իհարկե տղամարդը կարող է փորձել գրավել աղջկա սիրտը… աղջիկը կարող է ջանքեր գործադրել, որպեսզի տղամարդն իր վրա ուշադրություն դարձնի… Սակայն ոչ ոք երբեք չպետք է ստիպի, աղաչի կամ համոզի, որ իրեն սիրեն։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...