5 նշան, որ ընկերները ձեզ օգտագործում են

Իսկական ընկեր գտնելը մեծ երջանկություն է։

Սակայն պատահում է, որ մեզ հաշվենկատ և եսասեր մարդիկ են շրջապատում, իսկ մենք դա չենք էլ նկատում։

Նման ընկերներին պետք է ընդհանրապես ջնջել կյանքից։

1. Նրանք միշտ միայն իրենց մասին են խոսում

Միայն պատմելով իրենց անցկացրած հանգստի, ժամադրության, աշխատանքային խնդիրների մասին, նման մարդիկ չեն էլ հետաքրքրվում, թե ինչպես է անցել ձեր օրը։

2. Նրանք ձեզ մոտ մեղքի զգացողություն են առաջացնում

Եթե ընկերն անընդհատ օգտագործում է ձեզ, փորձում է ձեզ մոտ մեղքի զգացողություն առաջացնել կամ ստիպել անել ինչ–որ բան, որը դուք անել չեք ցանկանում, ամենայն հավանականությամբ նա ձեզ օգտագործում է։

3. Նրանք ձեզ շատ քիչ ժամանակ են հատկացնում

Նրանք զանգո՞ւմ են ձեզ, որպեսզի հարցնեն, թե ոնց են ձեր գործերը, թե՞ հայտնվում են ձեր կյանքում միայն այն ժաանակ, երբ իրենց է ինչ–որ բան պետք։ Եթե ամեն դեպքում երկրորդ տարբերակն է, ապա դուք, ամենայն հավանականությամբ, պարզապես նրա փրկօղակն եք։ Մտերիմներին օգնելը ընկերական հրաբերությունների անբաժան մասն է, սակայն թե դուք չեք կարող պատասխան օգնություն ակնկալել, ուրեմն ձեզ օգտագործում են։

4. Նրանք չեն կարողանում գաղտնիքներ պահել

Իսկական ընկերը երբեք ոչ ոքի չի պատմի ձեր գաղտնիքները, հատկապես, եթե դա կարող է ձեզ վնասել։ Հիշեք, արդո՞ք այդ մարդը փորձել է ձեր մասին ինչ որ տեղեկություններ բացահայտել՝ շահադիտական նպատակներով, արդյո՞ք ձեզ պատմել է ուրիշի գաղտնիքները։ Եթե այո, ապա վստահել նման մարդուն չի կարելի։

5. Նրանք ձեզանից ինչ որ բան են ժամանակավորապես վերցնում, բայց երբեք չեն վերադարձնում

Եթե ընկերը հաճախակի ինչ որ բան է ձեզանից վերցնում (գումար, իրեր), սակայն հազվադեպ է դրանք վերադարձնում, դա ևս մեկ նշան է, որ այդ մարդը ձեզ օգտագործում է։ Իհարկե, մտերիմ մարդիկ կարող են իրարից ինչ որ բաներ խնդրել, վերցնել, սակայն երբ դա միակողմանի բնույթ է կրում, նման մարդկանց հետ ավելի լավ է չշփվելը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...