Կենդանակերպի ամենահավատարիմ, խանդոտ եւ թեթեւսոլիկ նշանները

Կենդանակերպի ամենահավատարիմ նշանները

Խեցգետինը կենդանակերպի ամենահավատարիմ նշանն է համարվում, քանի որ նրանք միասեր են, գնահատում են ընտանեկան ջերմությունը: Նրանք տալիս են իրենց հոգու ամբողջ սերն ու երբեք չեն դավաճանում: Կենդանակերպի հավատարիմ նշաններից են նաեւ Ջրհոսներն ու Խոյերը: Նրանցից հետ են մնում, բայց, ամեն դեպքում, հավատարիմների ցանկում են նաեւ Այծեղջյուրներն ու Աղեղնավորները:

Կենդանակերպի ամենախանդոտ նշանները

Խանդը հատուկ է յուրաքանչյուրին, բայց կենդանակերպի որոշ նշաններ առանձնահատուկ խանդոտ են, իսկ երբեմն չեն կարողանում անգամ կառավարել իրենց զգացմունքները: Նրանց շարքում են Ցլերը, Խեցգետիններն ու Այծեղջյուրները: Հատկապես Ցլերն ու Խեցգետինները, քանի որ նրանք իսկական սեփականատեր են: Խանդոտ են նաեւ Կշեռքները, բայց նրանք սովորաբար դա ցույց չեն տալիս:

Կենդանակերպի ամենաթեթեւսոլիկ նշանները

Կարիճներն ու Երկվորյակները կենդանակերպի ամենաթեթեւսոլիկ նշաններն են: Չնայած Կարիճները սեփականատեր են, կարծում են, որ իրենց կարելի է ժամանակ անցկացնել ընտանիքից դուրս: Ինչ վերաբերում է Երկվորյակներին, ապա այստեղ խնդիրը սեփական բնավորության եւ անորոշության մեջ է: Երկվորյակների ներսում երկու մարդ է ապրում. մեկն ուզում է լավ ու հավատարիմ ընտանիքի մարդ լինել, մյուսը միշտ ձգտում է զվարճանքի, արկածախնդրության, նոր էքստրեմալ զգացողությունների: Կենդանակերպի թեթեւսոլիկ նշանների թվին կարելի է դասել նաեւ Ձկներին, բայց նրանք այնքան լավ են ամեն ինչ մտածում, որ նրանց անհավատարմության մասին երբեմն ոչ ոք չի կասկածում: Կույսերը թեթեւսոլիկ են այնքան ժամանակ, քանի դեռ չեն գտել իրենց իրական սերը: Բայց ազատության մեջ նրանք սիրում են զվարճանալ եւ ձեռնոցի պես փոխել զուգընկերուհիներին:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...