Բժիշկները խռմփոցից ազատվելու արդյունավետ միջոցներ են առաջարկում

Առողջապահության ոլորտի մասնագետները խորհուրդներ են տալիս, որոնք կօգնեն մարդկանց ազատվել խռմփոցից: Լսելով բժիշկների պարզ խորհուրդները՝ կարող եք ազատվել խնդրից ամբողջությամբ կամ զգալիորեն նվազեցնել այն:

Բժիշկների առաջին խորհուրդը քիմքի, լեզվի և ըմպանի մշտական մարզումներն են, օրինակ՝ «ու» և «ի» տառի կտրուկ արտաբերումը: Լավ վարժություն է նաև 3-4 րոպե ատամների մեջ մատիտ կամ գրիչ պահելը, ինչպես նաև լեզվի՝ դեպի ներքև և առաջ շարժումները, յուրաքանչյուր դիրքում 3-4 վայրկյան պահելով:

Խռմփոցից ազատվելու երկրորդ ձևը կարող է աջ կամ ձախ կողքի վրա քնելու սովորությունը լինել: Եթե չեք կարող այդպես քնել, գիշերանոցի մեջքին գրպան կարեք, և քնելիս մեջը, ասենք, գնդակ դրեք։ Քնած ժամանակ մեջքի վրա շրջվելիս՝ այն անհանգստություն կպատճառի։

Փորձագետները խորհուրդ են տալիս ազատվել ավելորդ քաշից, քանի որ դա էլ կարող է խռմփոցի պատճառ լինել: Մեկ այլ պատճառ կարող է լինել քթով շնչելու դժվարությունը. նման դեպքերում խորհուրդ է տրվում օգտագործել շնչառությունը բացող դեղեր: Անհրաժեշտ է նաև վատ սովորություններից ազատվել, քնից առաջ ոգելից խմիչք չօգտագործել, հրաժարվել երեկոյան առատ սննդից:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...